Ի՞նչ կապ ունի Աննա Հակոբյանը Նարեկ Մալյանի վրա գիշերային հարձակման հետ.

Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, որովհետև, ըստ էության, տեղի է ունենում այն, ինչը տանում է ակնհայտ քաոսի, ինչը Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու վերահսկել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Քաղաքացիական գիտակցություն ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը՝ խոսելով գիշերը «Ռեստարտ» խմբի կողմից Նարեկ Մալյանի վրա տեղի ունեցած հարձակման մասին:

Սամսոնյանի խոսքերով, փողոցային պատերազմը սկսելու է ավելի խորանալ և հասնելու է ավելի մեծ մասշտաբների, լինելու են շատ լուրջ խնդիրներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մարդիկ բացահայտ, միգուցե լավ իմանալով, որ իրենք չեն պատժվելու, կեսգիշերին  գնում են և ակնհայտ հարձակում են գործում քաղաքական ակտիվություն ունեցող երիտասարդի վրա: Սա խոսում է այն մասին, որ այս մարդիկ ամենաթողության մեջ են, կամ վստահ են, որ իրենք օգտվելու են ամենաթողությունից: Շատերը կարծում են, որ նրանք Մալյանի վրա հարձակվել են այն պատճառով, որ վերջինս իրենց ասել էր «սորոսի վաստակներ»: Բայց նրանք Մալյանի վրա հարձակվել են, որովհետև նա Աննա Հակոբյանի կամ Սաշա Հակոբյանի, ինչպես վերջերս հայտնի է դարձել Աննա Հակոբյանը որպես նորագույն ժամանակների Սաշիկ, հիմնադրամին մանրադրամներ է փոխանցել: Վստահաբար սա պատժվելու է: Սա խուլիգանություն է, որը պետք է արժանի պատիժ ստանա: Եթե սա Աննա Հակոբյանի հովանավորությամբ չի կատարվել, նրանք պետք է պատժվեն: Իսկ եթե չպատժվեն, ակնհայտ է, որ դա գալիս է ուղղակի Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա կամ Սաշա Հակոբյանի հրահանգով, կամ նրանք դա արել են, որպեսզի հաճոյանան Սաշա Հակոբյանին»,-ասել է Սամսոնյանը:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Տեսանյութը` Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով