Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր` ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի»: Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը, կարծես թե, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է դարձել, եւ նա ֆեյսբուքյան հերթական գրառմամբ ասել է, որ այն պետք է որոշվի նաեւ հանրային, համացանցային քննարկումների արդյունքում:
Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ տեսակետը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news