Ընտրություն անավարտ սարսափի և սարսափելի ավարտի միջև.Անդրանիկ Թևանյան

Ընտրություն անավարտ սարսափի և սարսափելի ավարտի միջև
——————————

Կառավարության «տնտեսական հեղափոխության» վերջին հանգրվանը լինելու է պետական պարտքի ավելացումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուրիշ տարբերակ չի մնալու, քանզի մեղավորության կանխավարկածի ներդրման արդյունքում կապիտալը փախչելու է աննախադեպ ծավալներով (այդ գործընթացն արդեն սկսված է), քաղաքական մթնոլորտի ու անորոշության արդյունքում ներդրումային սպասումները չեն իրականանալու, հարկային բեռի դե յուրե և դե ֆակտո ավելացման արդյունքում բիզնես միջավայրը վատանալու է տնտեսվարող բոլոր շերտերի համար և բանկային գաղտնիքի վերացման արդյունքում կանգնելու ենք փողի դեֆիցիտի առաջ։

Հուսով եմ, որ ինչ–ինչ զարգացումներից հետո իշխանությունը չի գնա վերջին սխալ քայլին՝ դրամական էմիսիային կամ տնտեսության ինֆլյացիոն ֆինանսավորմանը։ Թեև ամեն ինչ կարող է դրան հանգել։ Այդ դեպքում ընտրություն կկատարվի անավարտ սարսափի և սարսափելի ավարտի միջև։

Դժվար չէ կռահել, թե որ ճանապարհով կգնա «տնտեսական հեղափոխությունը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով