էտ սորոսական լատիրակների վերաբերյալ միայն կարող եմ ասել հետևյալը՝ տղերքդուք այդքան չկաք, որ փողոցում հարց պարզեք

Տեղեկացա, որ տեղի է ունեցել հարձակում Narek Malyanի վրա, և ակամա առաջացան մի քանի մտքեր, որոնցով ուզում եմ կիսվել ֆեյսբուքյան ընկերներիս (և ոչ միայն իրենց) հետ:

1. Դեմ եմ ցանկացած տեսակի բռնությանը և դատապարտում եմ այն անառակներին, ովքեր փորձել են նման միջոցի դիմել…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Մարդուն փորձել աղբաման նետել և դա նկարահանելը համարում եմ ցինիզմի ծայրահեղ դրսևորում, ինչ չպետք է անպատասխան մնա…

3. Եթե ոստիկանությունը համապատասխան հոդվածներով չկալանավորի այդ լատիրակներին, ապա կարելի է ենթադրել, որ այս հարձակումը քաղաքական վերնախավի կողմից պատվիրված երևույթ է, որը կարող եմ որակել որպես ՙՙանատամ շնաձկան՚՚ բարդույթի դրսևորում…

4. Ժամանակն է, որ թե ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ (պետք չէ մոռանալ, որ մհերենոքյանի ժամանակ նա բժշկական հանրության կողքին էր և անկախ Նարեկի համեստությունից՝ долг платежом красен) և թե ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ կանգնեն Նարեկի թիկունքին և սատարեն նրան…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

5. էտ սորոսական լատիրակների վերաբերյալ միայն կարող եմ ասել հետևյալը՝ տղերք (երևի տղամարդու անատոմիայով, բայց բորենու մտածելակերպով), դուք այդքան չկաք, որ փողոցում հարց պարզեք… չունեք ոչ այդ դուխը, ոչ այդ համարձակությունը, ոչ բակային կրթությունը, ոչ էլ տիրապետում եք փողոցային հաշվեհարդարի և պատիվ պահանջելու կրեդոներին… դա բերում է նրան, որ նման պայքարում դուք անխպուսափելի կերպով պարտվելու եք… մի արեք դա, դա ձերը չէ… ձերը ծեծ ուտել ու վազել բողոքելն է…

Հ.Գ. Narek Malyan ջան, չեմ կարողանա լինել համալսարանի մոտ նշածդ ժամին (մասնագիտական ծանրաբեռնվածությունից ելնելով), բայց իմացի, որ ունես սատարող ուժ…

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ՝Գևորգ Գրիգորյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով