Երևանում 82-ամյա վարորդը Toyota RAV4-ով վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի

Այսօր մարտի 27-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 82-ամյա Վալենտին Այվազյանը իր վարած Toyota RAV4 մակնիշի 01 OL 666 համարանիշի ավտոմեքենայով Սայաթ Նովա պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող 4 հետիոտնի։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ տեղափոխվել հիվանդանոցներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով