Երևանում 36-ամյա տղամարդը մտել է «Կասկադ» համալիրի կանանց զուգարան և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել այնտեղ գտնվողների նկատմամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

Ըստ աղբյուրի` ժամը 16։30-ին ոստիկանության կենտրոնական բաժին է ահազանգել Հարություն Մանուկյանը և հայտնել, որ Թումանյան 10 հասցեում գործող «Կասկադ» համալիրում մի քաղաքացի մտել է կանանց սանհանգույց, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ ի ցույց դնելով սեռական օրգանը և զբաղվել անհարմար գործողություններով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կայքը գրել է, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներն այդ քաղաքացուն կանանց զուգարանից բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Պարզվել է, որ նա Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ռաֆիկ Մկրտչյանն է, որը որոշ ժամանակ անց բաց է թողնվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով