Երևանը շատ եք սիրում, գնացեք Աբովյան փողոցի վրա գտնվող Ալեն-Էլենի գռեհիկ շենքը քանդեք.Մենուա Հարությունյան

Երբ Կենտրոնի թաղապետ Վիտյան ասում ա, որ Օպերայի տարածքը պետք է սրբորեն պահպանել ակամայից մոտս հարց ա առաջանում. ա՛յ ախպեր ջան, երբ էդ Օպերայի տարածքում կաֆեներ էին կառուցվում նաև քո քավորի և հորաքրոջ տղա Արթուր Ջանիբեկյանի կողմից ինչու՞ դեմ չէիր , ավելին ողջ օրը էդ կաֆեներում նստած էիր , թե՞ էն ժամանակ ուղղակի քավորդ իշխանություն ուներ և ձեռնտու չէ՞ր նրա հետ հակադրվելը…

Բազում մարդկանց գործազուրկ են դարձնում՝ ընդամենը անձնական վրեժխնդրության նպատակով և այն բանի համար , որ ապացուցեն թե իրենք շատ են սիրում Երևանը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանը շատ եք սիրում, գնացեք Աբովյան փողոցի վրա գտնվող Ալեն-Էլենի (Ալեն Սիմոնյանի հետ կապ չունի) գռեհիկ շենքը քանդեք, որի պատճառով կողքը 100 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիրն ուղղակի կասեցվել է:
Երևանը շատ եք սիրում՝ գնացեք լիֆտերը վերանորոգեք, որ մարդիկ անվտանգ տուն հասնեն, տրանսպորտը կարգավորեք, որ մարդիկ կռացած չերթևեկեն, թե չէ անձնական վրեժխնդրությունով միայն քանդում և շոուներ եք անում, որի վերջը շատ վատ ա լինելու…

Կարորողա՞ հաջորդ իշխանությունն էլ որոշի, որ Երևանի միջով հոսող միակ գետի կողքերն էլ պետք է սրբորեն պահել, որպեսզի քաղաքացիները գետի ափին քայլելու հնարավորություն ունենան և ձեր ռեստորանները սկսի քանդել: Օպերայի շրջակայքի կաֆեները կամ բոլորը պետք է հիմնովին վերացնել, կամ թողնել այնպես ինչպես կա, հակառակ պարագայում տպավորություն է, որ մի մասը քանդում են, որ մյուսի կաֆեների գործն ավելի լավանա (կարողա՞ մի մասից փող եք առել, որ մյուս մասը քանդեք)…

Աբիժնիկների իշխանություն…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Մենուա Հարությունյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով