Երբեք չեմ ասել քաղցկեղի անվճար բուժում․ Արսեն Թորոսյան .armdaily.am

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ԱՆ Արսեն Թորոսյանը, հստակեցնելով բուռն քննարկումների տեղիք տված իր հայտարարությունը,  հայտարարեց․ «Ես երբեք չեմ ասել` քաղցկեղի անվճար բուժում: Մենք ասել ենք` քաղցկեղի վիրահատությունների համավճարի վերացում»։ Նախարարն ընդգծեց, որ խոսքը քաղաքացու կողմից վճարվող վիրահատության գումարի 20 տոկոս համավճարի մասին է: «Ծրագրի վրա 500 միլիոն դրամի ներդրում է արվել, ինչի արդյունքում հանվել է քաղաքացիների վրա դրված օրինական բեռը: Քիմիան, ճառագայթային թերապիան, այլ դեղորայքային բուժումը դեռ կարվեն համավճարով, քանի որ դրանց մասով բեռն ավելի մեծ է»: Նա չբացառեց, որ եկող տարի այդ հարցերին էլ կանդրադառնան` համավճարը վերացնելու մասով․ «Հոգ չէ, կամաց-կամաց կհասնեն ավելիին»։ Խոսելով մանկական քաղցկեղի բուժմանը հատկացվող գումարներից, նախարարն ասաց` ստացիոնար բուժման ծառայությունների մասն է պետությունն իր վրա վերցնում, դրա համար 50 միլիոն դրամ է հատկացվել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մեջբերեց նախարարի խոսքը, որն ասել էր, թե այդ 50 միլիոն դրամը «լիովին» ծածկում է քիմիաթերապիայի հարցը: Պատգամավորը նախարարին հորդորեց`զգույշ օգտագործել բառերը: «Մարդու իրավունքների խիստ հարց է»,- հեգնեց նախարարը`ակնարկելով, որ իրեն ուղղված հարցերը հանձնաժողովի անվանմանը չեն համապատասխանում, եւ ասաց, որ հաստատում է իր հայտարարությունը, բայց իր բացատրածով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով