Դու մմմմմմիր ասա` էսօր ընդամենը Աշոտիկի ծնունդ է. .գնացել է Ղարաբաղ` նրա ծնունդը շնհավորի…. Մի ողջ` ինքնաթիռով.

Ես էլ խոր ու տառապալից անհանգստությամբ հետեւում եմ`
-Փաշինյանի Ղարաբաղ այցին.
-Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի վաղվա օրակարգին…
-Վանեցյանի /ողջույն, պարոն Վանեցյան. գնացել եք վերաբնակեցնեք գրավյալ շրջանները` այս տագնապալի օրերին/.
-Իրար վրա եմ բերում թղթերս ու նոթերս.
-Թե` յարաբ` ինչով օգնեմ ղարիբ հայրենիքիս…
-Վերաբնակեցման խնդրին, ֆորմատի կայացմանը…
-Ղարաբաղ` անվտանգության նիստի մեկնած գերագույն գլխավոր հրամանատարիս..
Հ.Գ.
-Մտատանջվում էի, որ ազգիս ցավը սրտներին ծանրացրած`
-«Ընտանիքը» թուղթ ու գիրք կարդալը թողած.
-Քաջաբար ու անձնազոհաբար`
-Մեծով-փոքրով, Վանեցյանով` ելել-գնացել-հասել է Ղարաբաղ.
-Մատղաշը գրկներին…
-Կագնելու ղարաբաղցու կողքին,
-Ջատագովելու նրան, նշխարելու նրա սպասումները…
Հ.Գ.
-Դու մմմմմմիր ասա`
-էսօր ընդամենը Աշոտիկի ծնունդ է.
-Ընտանիքը` գիրքը մոռացել.
-Գնացել է Ղարաբաղ` նրա ծնունդ շնհավորի.
-Մի ողջ` ինքնաթիռով….
Հ.Գ.
-Այ հազար շնհավոր, այ լինես բախտավոր…

Կարմեն Դավթյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով