Գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ .Էդուարդ Շարմազանով 

Գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ

2018-ի մայիսից հրապարակային իմ մտահոգությունն եմ հայտնել Արցախյան կարգավորման հետ կապված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ Ալիևն ու Էրդողանը Բաքվում շքերթ էին ընդունում ու հակահայկական ելույթներ էին ունենում, ասում էի, որ Բաքուն ու Անկարան միավորվում են, իսկ Փաշինյանն ազգը բաժանում է սևերի ու սպիտակների:

Ալիևը հայտարարում էր տարածքների վերադարձի մասին, իսկ Փաշինյանը տպավորված էր նրա կիրթ ու նորմալ վարքից:

Դեսպան Միլսը խոսում էր տարածքներ խաղաղության դիմաց թեզից, իսկ Փաշինյանն այն համարում էր հեռացող դեսպանի հայտարարություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահազանգեցի, երբ Բոլթոնը Երևանում առաջարկում էր մեզ հրաժարվել մեր պատմական կաղապարներից:
Ի պատասխան՝ Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց, որ այդ հայտարարությունը վնասներ չի պարունակում:

Ահազանգում էի, երբ Ալիևն ու Մամեդյարովը 2019-ը հռչակում էին առաջընթացի տարի: Մեր կառավարությունը այդ ժամանակ էլի լռում էր:

Նիկոլի իշխանությունը նույնիսկ լռում էր, երբ դեկտեմբերի 17-ին Ալիևը բաց տեքստով չբացառեց ռազմական լուծման հեռանկարը:
Ես կոչ էի անում սթափվելու, միավորվելու ու գիտակցելու հնարավոր ռազմական բախման վտանգը, իսկ Փաշինյանի իշխանությունը խոսում էր խաղաղության մասին:

ԵԱՀԿ Մինսկի խումբը մտահոգիչ հայտարարությամբ է հանդես գալիս, իսկ Նիկոլի իշխանությունը նրան մատների արանքով է նայում ու ասում, թե հերթական հայտարարություն է:

Ադրբեջանը մայիսից ակտիվացրել է իր հակահայկական գործունեությունը հնարավոր ուղղություններով, իսկ Փաշինյանի իշխանությունը զբաղված է սելֆի անելով, լայվ մտնելով ու ծաղիկ բաժանելով:

Տղե՛րք, լրջացեք: Հասկանում եմ, որ գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ

Էդուարդ Շարմազանով 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով