Գեներալ Տավարածյանի որդին չի մասնակցել Մեղրիի զորամասում եղած միջադեպին. ԶՈւ ԳՇ պետ.iravunk.com

Մեղրիում տեղակայված ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում գրանցված միջադեպը, թեև խորքային արմատներ ունի, սակայն ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները նման դեպքերի բացառման համար, այսօր այս մասին ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը.

«Ի՞նչ է տեղի ունեցել Մեղրիում. հրամանատարի օրինական պահանջները հիմնական մասով կատարելու վերաբերյալ զինծառայողները փորձել են ըմբոստանալ, քանի որ մեկ-երկու զինծառայող «գողական» բարքերով փորձել են իրենց «գողական» մտածելակերպով ընդդիմանալ գործող կարգին», – ասաց Արտակ Դավթյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, որ զինծառայողների մեծ մասը միջադեպի մասնակից են դարձել ոչ դրական իմաստով «ընկերական» սկզբունքից ելնելով. «Երբ հետագայում խոսել ենք, մասնակից 99 տոկոս զինծառայողները զղջում էին իրենց արարքների համար», – ասաց ԳՇ պետը։

Նա շնորհակալություն հայտնեց միջադեպի մասնակիցների մեծ մասի ծնողներին, ովքեր ևս դատապարտում էին իրենց որդիների արարքը։

«Ուզում եմ նաև մեկ հարց շոշափել։ Վերջերս հրապարակում եղավ գեներալի որդու վերաբերյալ (ըստ մամուլի հրապարակումների, միջադեպի մասնակիցներից մեկը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին էր-հեղ.) Դրանք ճիշտ հրապարակումներ չէին, գեներալի որդին որևէ մասնակցություն տվյալ միջոցառմանը չի ունեցել», – ասաց Արտակ Դավթյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԳՇ պետի խոսքով՝ միջադեպի մասնակիցները պատժվելու են երկու հարթության վրա՝ կարգապահական տույժերի տեսքով ու հարուցված քրեական գործերի շրջանակներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով