Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել.Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քաղաքացու օր…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա տնտեսական հեղափոխության բաղադրիչ՞ է, թե՞ կառավարության պարապության արգասիք։

Մեր նախագծերը մերժում եք, գոնե ձերը բերեք Ազգային ժողով։
Երեք շաբաթը մեկ երկու հարց ենք քննարկում…

Բոլոր խաղերը խաղացել էինք,« քաղաքացու օր»–ն էր մնացել:
Տարվա բոլոր օրերը պիտի լինեն քաղաքացունը, այլ ոչ թե մեկը…
Արդեն պարզ են այդ օրվա ֆեյսբուքյան ճառերը գիտակից ու հպարտ քաղաքացու, քաղաքացիական զարթոնքի ու վերածննդի, քաղաքական մշակույթի վերելքի, երջանիկ քաղաքացու, քաղաքացիական հասարակության հաղթանակի ու էլի նման «նվաճումների »-մասին…
Իսկ հաջորդ օրը՞…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաջորդ օրը դարձյալ կմոռացվի քաղաքացին, քանզի քչերը կհիշեն, որ այդ քաղաքացին զուրկ է աշխատանքից, բնակարանից և արժանապատիվ գոյատևելու տարրական մյուս պայմաններից…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով