Ինչո՞ւ են ԲՀԿ-ական պատգամավորները խորհրդարան եկել Արցախի դրոշով

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ձեռքերին այսօր Արցախի դրոշներ կային:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ արտահերթ նիստից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

Մինչ նիստի մեկնարկը ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ այդ կերպ իրենց խմբակցությունը փորձում է իր աջակցությունը ցույց տալ Արցախին:

«Այսօր Արցախի հետ կապված լուրջ խնդիր կա, ազգովի այդ հարցը պետք է բարձրացնենք, կապ չունի իշխանություն, ընդդիմություն, պետք է կարողանանք միասնական որոշում կայացնել: Դա մեր ազգի ճակատագրի խնդիրն է, իմ ու քոնը չկա, պետք է ընդհանուր քննարկվի, որոշում կայացվի, որ կարողանանք հայ ժողովրդի, արցախցու թափած արյունը, նպատակը իրականություն դարձնենք: Որևէ մեկը չի կարող մի ստորագրությամբ, մի համաձայնությամբ այդ խնդիրը կարգավորել»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում իրենց քայլը, ասաց. «Սա խորհրդանշում է, որ Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով