«Բերեցին երկու «անթրաշ չնթռլոների» ու հայտարարեցին, թե գյուղատնտեսությանն են սպասարկելու». Հրաչ Բերբերյան.168.am

«Հա, բերեցին գյուղատնտեսության նախարարների, բերեցին երկու «անթրաշ չնթռլոների» ու հայտարարեցին, թե գյուղատնտեսությանն են սպասարկելու։ Այ մարդ, այդ մարդիկ ո՛չ էշ են տեսել, ո՛չ էլ կով, չէ, հայելու մեջ տեսել են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հրաչ Բերբերյանը։

Նրա համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է փակել Գյուղատնտեսության նախարարությունը, այն դեպքում, երբ Հայաստանի ՀՆԱ-ի 25 տոկոսն ապահովում է գյուղատնտեսությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ուրեմն՝ ձրիակերների 12 նախարարությունները սպասում են գյուղացու քրտինքին, ո՞վ է տեսել՝ փակեն մի ոլորտ, որը տվյալ երկրի ՀՆԱ-ի 25 տոկոսն է ապահովում։ Ամեն ինչ սխալ են անում, Ջրային կոմիտեի նախագահի նշանակեցին մի մարդու, որը ՀԷԿ –ի հեղինակն է, այսինքն՝ այդ կնոջ միջոցով ուզում էին ինչ-որ բան փակել, հետո էլ չկարողացան, հանեցինք»,- շեշտեց Հ. Բերբերյանը։

Նրա բնորոշմամբ՝ այսօր գյուղատնտեսությունը ծանր վիճակում է, այդ թվում՝ անասնաբուժությունը, իսկ անասունների անկումը դեռևս կշարունակվի։
Զվարթ Խաչատրյան

Հղում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով