«Մարդիկ մեզ ասում էին՝ «արագիլները մեզ խանգարում են, այնպես արեք բներն այստեղ չլինեն, մենք հիմա ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ թռչուններն այստեղ չմնան»»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ղեկավար Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով վերջերս տեղի ունեցած արագիլի վրա կրակելու դեպքին: «Փրո Փոուզ» բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը կարևորեց օրենսդրական ոլորտում առկա իրավիճակը՝ ասելով. «Այս ամենի պատճառը միանշանակ բացարձակ բարձիթողի և միտումնավոր չկարգավորվող օերնսդրական դաշտն է, որը ձեռնտու է բնակչության տարբեր ստվար զանգվածների՝ սկսած բացարձակ ապաշնորհ որսորդներից, որոնց այդպիսին կոչել հնարավոր չէ, մինչև ամենաանպատասխանատու գյուղացին: Պետությունը չպետք է թույլ տա քաղաքացին ինքնադատաստան տեսնի կենդանու հետ»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ Արմավիրի մարզի Գայ գյուղում արագիլի հետ կապված դեպք էր արձանագրվել: Վիրավոր թռչնին հայտնաբերած քաղաքացիները վստահեցնում են, որ թռչնի վրա կրակել են:
Մանրամասները՝ Econews.am-ի տեսանյութում: