Այսօր ՀՀ առաջին տիկնոջ ծննդյան օրն է

Արվեստաբան, գրող:

Ծնվել է 1954 թվականի մարտի 26-ին, Երեւանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական լեզուների բաժինը:

Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում:

Ավարտել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջը եւ ստացել արվեստի մագիստրոսի կոչում: Արվեստաբանություն է ուսանել նաեւ Լոնդոնի Սոթբիզ ինստիտուտում: Այնուհետեւ սովորել է Ուեսթմինսթեր քոլեջի նկարչական բաժնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հեղինակ է ժամանակակից արվեստի, մշակույթի եւ երաժշտության գործիչների մասին բազմաթիվ հոդվածների եւ ակնարկների, որոնք տպագրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական տարբեր երկրներում:

Կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, ինչպես նաեւ դասական երաժշտության համերգներ տարբեր համերգասրահներում:

Հեղինակ է երկու տասնյակից ավելի մանկական գրքերի՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Նրա հեքիաթները լույս են տեսել ոչ միայն արևելահայերենով ու արևմտահայերենով, այլ նաև՝ Արցախի, Գավառի, Գյումրու բարբառներով: Որոշ հեքիաթներ բեմադրվել են, մասնավորապես «Քաչալ ոզնին»՝ Խամաճիկների պետական թատրոնում, «Թզուկ Մզուկը»՝ «Կարապետ» տիկնիկային թատրոնում:

Նունե Սարգսյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի Հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով