Աղջիկ ջան, ուշքի արի. Անառակի կիրակին բարի չէր Լուլուի համար.armdaily.am

Տարբեր տարիների իշխանությունները միշտ էլ փորձել են իրենց սխալներն ու թերացումները բարդել մամուլի վրա, լռեցնելու ձևեր ու եղանակներ են փնտրել, շատ դեպքերում փնտրտուքները հաջողությամբ են պսակվել: Մամուլի հանդեպ ճնշումները խորթ չեն հայաստանյան որևէ իշխանության՝ ԳԱՂՋ-ից մինչև վարչապետի ընտանիքի յուրաքանչյուր անդամի կողմից մամուլին քննադատաբար անդրադարձը սովորական երևույթ են մեր օրերում: Անգամ Արարատ Միրզոյանն էր նեղսրտել ու ասել, որ հերիք է պաշտպանվենք, այժմ հարձակվելու հերթն է:

Մամուլին դաստիարակելու գայթակղությունը երեկ չկարողացավ զսպել պատգամավոր Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, ում գրառումից մի քանի բան իմացանք: Նախ հասկացանք, որ նրանց տուն հյուրեր էին եկել, որ հյուրերը բացարձակ անտեղյակ էին իրականացված բարեփոխումներից, քանի որ սերժառոբական մամուլի ազդեցության տակ էին: Թե ովքեր էին այդ մոլորյալ հյուրերը, ինչ օրգանական կամ հոգեկան կապ ունեին Լուլուի հետ, էդ մեկը պարզ չէր, բայց  այն, որ նրանց հյուր գալը խիստ տպավորել էր Լուլույին, թույլ է տալիս ենթադրել, որ շաբաթ օրով նրանց տանը կամ պատգամավորի արտահերթ ընդունելություն էր, կամ էլ՝ հակահեղափոխական հորջորջվող սուտ ֆեյսբուքահայության ներկայացուցիչներն էին գնացել մի կտոր հաց ուտելու: Թե ինչ հասկացան Լուլուի հյուրերը, ինչպես հաջողվեց մեկ սեանսով նրանց ճիշտ ուղու վրա դնել, դժվար է ասել, դա կասի Լուլուն, երբ  հարյուրերորդ սրբագրումից ու խմբագրումից հետո վերջապես մարսի իր եփած բոզբաշը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլորի տանն էլ հյուրեր են լինում, հազար հարց են քննարկում, սակայն այդ ամենը մնում է ներտնային պատերի ներսում: Սովորական կանայք, հյուրերից հետո հավաքում են սեղանը, լվանում ափսեները: Այո, ափսեները լվալու ընթացքում Ագաթա Քրիստիի մոտ էլ էին սպանության մտքեր ու դետեկտիվներ ծնվում, բայց Լուլուի մտքերին չէին հասնի: Եվ այսպես, նա չի համբերում ու գրում է, թե որ լրատվամիջոցներին հավատան, որը կարդան: Շատ ծիծաղելի է, որ նա սկզբում առանձնացնում  է երեք լրատվամիջոց: Հետո խմբագրում իրեն, մի երկուսն էլ է ավելացնում, ընդ որում դրանցից մեկը ամենաշատն է քննադատում իրենց կուսակցությանը, բայց Լուլուն դա ավելացնում է, երևի Վատիկանի դրոշի թեման փակելու, կամ ԱԺ բուֆետում դեմ առ դեմ գործընկեր պատգամավորներին բացատրություն տալու վախից: Հետաքրքիր է ուր կորան Արմենպրեսը,  Հանրային ռադիոն…

Փաշինյանական կառավարության աքիլեսյան գարշապարը կադրերն են, ավելի ստույգ դրանց բացակայությունը: Նույն Լուլուն կարող էր իհարկե շաղակրատել, վիրավորել լրատվամիջոցներին, եթե լիներ ընդամենը Լուլու, ոչ թե ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյան, ում խոսքը  առաջին հերթին հասկացվում է որպես քաղաքական թիմի խոսք: Նա թեթև գեղգեղանքով Քոչարյանին ազատազրկելը համարում է այսօրվա քաղաքական թիմի քաղաքականություն, ինչը իրեն թույլ չէր տա անել հյուր ընդունած, հյուրի հետ նարգիլե ծխած, լավ խմած որևէ այլ պաշտոնյա, ով գիտի խոսքի կշիռն ու բառերը տարբերում է իրարից: Չենք պահանջում Լուլույից ներողություն խնդրել օրինակ մեր կայքից, քանի որ պատասխանատուներին հիշեցնում ենք առաջին պլան բերելու դասականի հայտնի խոսքերը: Միևնույն ժամանակ շատ լավ հասկանում ենք՝ ժողովրդական առածը չի խաբում, որ որևէ խոզի գլխի չի հաջողվել այսքան ժամանակ խալիչին մնալ…

Աղբյուրը՝ armdaily.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով