Ադրբեջանցի պատգամավորը Երևանից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել.Հրապարակ

Նախիջևանի Բարձրագույն ժողովի պատգամավոր Անար Իբրահիմովը մասնակցել է մարտի 28-ին Երևանում կայացած` ԵՄ Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի բյուրոյի 14-րդ նիստին. տեղեկացնում է oxu.az կայքը:

Երևանում գտնվելու ժամանակ նա պարսկական Կապույտ մզկիթից սոցցանցերից մեկի իր էջում հոլովակ է հրապարակել: Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Այսօր հնարավորություն գտա այցելելու Երևանի Կապույտ մզկիթ: 1766 թ. Էրիվանի խան Հուսեյնալի կողմից կառուցված Կապույտ մզկիթը քաղաքի թյուրք-իսլամական քաղաքական, կրոնական և մշակութային ժառանգությունից մնացած միակ հիշողությունն է:

Այցելեցի և աղոթեցի: Երևանի կենտրոնում գտնվող այս հուշարձանը մեր ազգի փառավոր անցյալի նմուշ է և շարունակելու է հիշեցնել մեզ և ուրիշներին դրա մասին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով