Ադրբենջանցիները’ կոպտորեն կեղծելով պատմությունը, մարտի 31-ը հռչակել են ադրբեջանցիների «ցեղասպանության» 101 -րդ տարելից.Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանը շարունակում է կեղծել պատմությունը

Ադրբենջանցիները’ կոպտորեն կեղծելով պատմությունը, մարտի 31-ը հռչակել են ադրբեջանցիների «ցեղասպանության» 101 -րդ տարելից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս նախադասության մեջ կա առնվազն երկու սխալ։

1918թ-ի մարտին չէր կարող լինել ադրբեջանական որևէ բան՝ մշակույթ,պետություն,սպորտ,այդ թվում՝ ցեղասպանություն,քանի որ Ադրբեջան անունով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել է “Coca Cola”- ի ստեղծումից (1886թ.) 22 տարի անց՝ 1918թ-ի մայիսին:

Ավելին,1918թ-ի մարտ- ապրիլ ամիսներին՝ ադրբեջանցի ազգ գոյություն չուներ։ Այսօրվա ադրբեջանցի կոչվողները մինչև 1936թ- ի ԽՍՀՄ սահմանադրությունը պաշտոնապես կոչվում էին կովկասյան թաթարներ,թուրքեր կամ ուղակի մահմեդականներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի ղեկավարությունը այնքան է տարված հակահայկականության գաղափարով,որ չի ցանկանում Հայաստանից ու հայ ժողովրդից որևէ բանում հետ մնալ։

Այդ ամենը հասել է անհեթեթության աստիճանի և որոշեցին ունենալ իրենց ցեղասպանության օրը:

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել 1918թ-ի մարտ-ապրիլ ամիսներին Բաքվում։

1917թ-ին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից հետո,Բաքվում իշխանության հասնելու համար պայքար էր մղվում Բաքվի խորհրդի և մուսավաթականների միջև։

Ամերիկացի պատմաբան Սմիթը նշում է, որ Բաքվի թաթարները զինվում էին և սպասում թուրքերի և մահմեդական լեգեոնի օգնությանը։

Բաքվի հայ բնակչությունը կանգնած էր ակնհայտ վտանգի առջև։ Այդ պայմաններում ռազմաճակատից վերադարձող հայկական զինվորականների մի մասը մնում է Արևելյան Հայաստանում՝ պաշտպանելու հայությանը թուրքական արշավանքներից ,իսկ մի փոքր մասն էլ մեկնում է Բաքու՝ պաշտպանելու տեղի հայությանը մահմեդական թաթարների կոտորածից։

Փիթեր Հոպկիրկը նշում է, որ 1918թ-ի մարտի 30-ին թաթարները՝ չցանկանալով հայերի հզորացումը Բաքվում, օժանդակություն են խնդրում մահմեդական դիվիզիայից։
Նույն օրը Նարիմանովի բնակարանում ,բանակցելու նպատակով հանդիպում են Ստեփան Շահումյանն ու մուսավաթականների առաջնորդ Ռասուլզադեն։

Սակայն քիչ անց լուր է ստացվում ,որ թաթարները կրակ են բացել ու հարձակվել Բաքվի խորհրդի հեծելազորի վրա։

Բախումներին սկիզբ են դնում ո’չ Բաքվի խորհուրդը Շահումյանի գլխավորությամբ և ո’չ էլ Համազասպի ջոկատները։ Այսպիսի պայմաններում Բաքվի ոչ մահմեդական ժողովուրդների պաշտպանությունն իրենց վրա են վերցնում Շահումյանը, Միկոյանը և Համազասպը։

Շահումյանն այս առիթով նշել է «… Եթե մուսավաթականները գրավեին Բաքուն,նրանք սրի կքաշեին և կոչնչացնեին ողջ ոչ մահմեդական բնակչությանը։

Բախումների ընթացքում երկու կողմից զոհվում է 3.000 մարդ։ Կրկնում եմ,զոհերը երկուստեք էին։ Եվ Ադրբեջանի ներկայացրած 30-35.000 թիվն անհեթեթություն է։

Ոչ միայն Շահումյանն է 3000 թիվը նշում,այլ նաև Սվենտոխոլսկին և Պայտը։

Բացի Շահումյանից նաև Սմիթն է նշում, որ բախումների ընթացքում սպանվել են թե կովկասյան թուրքեր, թե հայեր։

Հ.Գ.Դժբախտաբար մուսավաթականներին հաջողվեց իրականացնել իրենց նենգ ծրագրերը։

1918-ի սեպտեմբերին,կովկասյան թուրքերը Բաքվում կոտորեցին տասնյակ հազարավոր հայերի, իսկ ռուս պատմաբաններ Վոլխոնսկու և Մուխանովի տվյալներով՝ սպանվեցին շուրջ 35.000 հայեր։

Հ.Գ.Հերթական անգամ դահիճն իրեն դնում է զոհի տեղ։

Սա անթույլատրելի է

Էդուարդ Շարմազանով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով