Daily Archives: 23.02.2019

«Եթե վարկերի տակ մնացած նույն մարդը,նույն հարցը տար Փաշինյանին մինչև վարչապետ դառնալը,պատկերացնում ՞ենք չէ,ինչ գեղեցիկ խոստումներ էր ստանալու».Վահան Բաբայան

Եթե վարկերի տակ մնացած նույն մարդը,նույն հարցը տար Փաշինյանին մինչև վարչապետ դառնալը,պատկերացնում ՞ենք չէ,ինչ գեղեցիկ խոստումներ էր ստանալու: Եվ վերջապես յուրաքանչյուր նման դեպքի համար այն ժամանակ մեղավորները իշխանություններն էին,իսկ այսօր իհարկե վարկ վերցնողը: Իրավիճակ է փոխվել: Դե ինչ դուխով փակեք ձեր վարկերը: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայան

Հեղափոխությունը դուք դեռ կտեսնեք․ ոտքի են կանգնում ուսուցիչները.

Ուսուցիչների շրջանում հասունացող դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենամեծ մարտահրավերն է։ Հեղափոխությունը թմբիրից արթնացրել է երկար ժամանակ ամորֆ վիճակում գտնվող ուսուցչական հանրույթին, և դժգոհությունը, որն այժմ նրանք փորձում են արտահայտել, առավել քան արդարացի է։ Մի խումբ ուսուցիչներ նախօրեին մամուլի ասուլիս են հրավիրել և հայտարարել, որ եթե իրենց աշխատավարձը չբարձրանա, դասարաններում աշխակերտների թիվը չնվազեցվի, չբարելավվի մանկավարժների ատեստացիայի… Կարդալ ավելին »

«Մեր աչքի առաջ արկածախնդիր կարերիստները քանդում են մեր պետականությունը, իսկ մենք վաղն ամաչելու ենք նայել մեր երեխաների և Եռաբլուրում պառկած մեր հերոսների աչքերին».Մենուա Հարությունյան

Անցումային արդարադատության կիրառումը ամենամեծ և դաժան հարվածն է լինելու Հայաստանի պետականությանը, և այս հակապետական պրոյեկտի բոլոր հեղինակներն ու մասնակիցները ապագայում համարվելու են մեր պետության թշնամիները և պատժվելու են խստագույնս․․․ Բայց, քանի որ Նիկոլին օդ ու ջրի պես անհրաժեշտ է այդ հակապետական գործիքի օգտագործումը՝ սեփական իշխանության նկատմամբ տոտալ վախի մթնոլորտ ստեղծելու և իր քաղաքական մրցակիցներին ունեզրկելու… Կարդալ ավելին »

«Իմ ունեցած ինֆորմացիայով՝ Մարտի 1-ին զոհվածների հարազատների մեծամասնությունը երթին չի մասնակցում և իրենց վրդովմունքն են հայտնել՝ իրենց անունից հայտարարություն տարածելու համար»

Աղվան Պողոսյանը ֆեյսբուքում գրել է. «Հիմա Մարտի 1-ի քայլարշավին ովքե՞ր են մասնակցում, բացի լևոնականերից ու քայլիստներից: Դեռևս ոչ մի քաղաքական ուժ իր աջակցությունը չի հայտնել Լևոն-Նիկոլ քայլարշավին, ընդհակառակը՝ 2008թ.-ի հրապարակում կանգնած գործիչները այսօր Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում են Մարտի 1 -ի ջարդը կազմակերպելու համար: Այդտեղ մնում է Ալիկ Արզումանյանը, ով 2008թ.-ին իր թիմակիցներին անվանում էր դալբայոբներ, Շողերի… Կարդալ ավելին »

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2018թթ ընթացքում ավելի են ընդլայնվել եւ խորացել ու գտնվում են իրենց բարձրակետի վրա

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2018թթ ընթացքում ավելի են ընդլայնվել եւ խորացել ու գտնվում են իրենց բարձրակետի վրա: Դա արտացոլվեց Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների պետական այցերով, որոնք առաջինն էին մեր երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում: Նոր թափ ստացան քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ռազմատեխնիկական, գիտակրթական եւ հումանիտար փոխգործակցությունը։ 2010 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվեց ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի… Կարդալ ավելին »

«Իմ քայլում» շատերը կողմ են մարիխուանան օրինականացնող օրենքի ընդունմանը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ուզում են մարիխուանան օրինականացնելուն ուղղված ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Նրանց որոշ ներկայացուցիչներ շփվում են ԱԺ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների հետ՝ փորձելով նրանց տրամադրել նման օրինագիծ խորհրդարանում անցկացնելու օգտին։ Մեր տեղեկություններով՝ «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունմանը։ Նախնական տպավորությամբ՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» դեմ է, իսկ ԲՀԿ-ին թեև չեն դիմել,… Կարդալ ավելին »

«Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». Վահան Բաբայանը կառաջադրվի՞ Արցախի նախագահի թեկնածու

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցությանն առաջարկել՝ քննարկել առաջիկա ընտրություններին իրենց կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ առաջադրման հարցը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում: «Իրավունքի» հետ զրույցում Վ. Բաբայանն ինքն էլ չհերքեց, որ իսկապես նման քննարկում կա. «Բայց այն դեռեւս քննարկման մակարդակում է, քանի որ, որքանով տեղյակ եմ, պետք է լինի նաեւ իրավական որոշակի… Կարդալ ավելին »

«Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես ՀՀ նորագույն պատմության ամենաուժեղ ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿ»

Ալեն Սիմոնյանը պատմության մեջ կմնա որպես այս հեղափոխությունը իրագործող Լենա Նազարյանը պատմության մեջ կմնա որպես չինական Արփինե Հովհաննիսյան Լիլիթ Մակունցը պատմության մեջ կմնա կամ պատմություն իր մեջ կմնա Թագուհի Ղազարյանը պատմության մեջ չի մնա, որովհետև տաքսին իրեն է սպասում Արարատի մարզպետը պատմության մեջ կմնա որպես 40.000 թռչող ձվերի տիրակալ Հայկ Սարգսյանը պատմության մեջ կմնա որպես… Կարդալ ավելին »

«Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլն այս նոմինացիայում անգերազանցելի է»Էդուարդ Շարմազանով

«Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։ Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլն այս նոմինացիայում անգերազանցելի է։ Որոշեք ինքներդ։ 2017-թի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ, իսկ արդեն 2018-թի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։ 2018-թի ամռանը… Կարդալ ավելին »