2018 թ կառավարության ծրագրում սփյուռքին վերավերվող մասում գրածը և այսօրվա իրականությունը ,նայեք,համեմատեք

2018 թ կառավարության ծրագրում սփյուռքին վերավերվող մասում գրածը և այսօրվա իրականությունը ,նայեք,համեմատեք:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարությունը որդեգրում է հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնացնելու եւ նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելու ռազմավարություն։ Այս իմաստով կարեւոր է համարվում առաջիկայում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք կվերացնեն սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու արգելքները։
Կառավարությունը կարեւորում է սփյուռքի ջանքերը եւ դերը աշխարհի տարբեր ծայրերում հայկական համայնքներում հայապահպանության գործում։ Միաժամանակ կառավարության համար կարեւոր առաջնահերթություն է մեծ հայրենադարձության հարուցումը, որը հնարավորություն կտա լուծելու ժողովրդագրական խնդիրներ, ազգային անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ ճշգրտելու Հայաստանի Հանրապետության գործնական դերակատարումը։
Միեւնույն ժամանակ Հայաստանի կառավարությունը երաշխավորում է ազգային փոքրամասնությունների ինքնության անվտանգությունը եւ բնականոն զարգացումը։

Այսքանից միայն արվեց մեկ քայլ`փակվեց Սփյուռքի նախարարույունը:

Շարունակելի…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով