2-ամյա Էրիկը օգնության կարիք ունի. նա ավելի քան երկու շաբաթ չի սնվել

Երկու տարեկան Էրիկ Հախնազարյանը կարիք ունի դիետիկ հատուկ սննդի, որի արժեքը ամսական 80 հազար դրամ է կազմում: Նրա հոր` Գեւորգ Հախնազարյանի խոսքերով` 2-ամյա Էրիկը երկու շաբաթ է` անհրաժեշտ կերը չունի, որ ուտի: Էրիկի մոտ ախտորոշվել է ցելիակիա (անբավարար փարթամություն, անեմիա): Փոքրիկի առողջական վիճակը գնալով վատանում է: Նշենք, որ Գեւորգ Հախնազարյանն ապրում է ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած Գեւորգը պատմեց, որ վերջին տարիներին արտագնա աշխատանքի է մեկնում, բայց երեխայի առողջական վիճակի վատացման պատճառով հետ է եկել:

 

Հախնազարյանի ընտանիքն այլեւս գումար չունի Էրիկի համար անհրաժեշտ կերը եւ դեղերը գնելու համար: «Ես կերի համար դիմել եմ բազմաթիվ տեղեր եւ ստացել մերժում»,- պատմեց Գեւորգը: Նրա դիմումին ի պատասխան` Առողջապահության նախարարությունից արձագանքել են հետեւյալը. «ԱՆ-ն մանկական կերերի կենտրոնացված կարգով գնում չի իրականացնում, չի ստանում նաեւ որպես մարդասիրական օգնություն, ուստի այն ձեր երեխային տրամադրել չի կարող»: Ապա հորդորել է դիմել պոլիկլինիկա, քանի որ դեղերի դուրսգրումն իրականացվում է` «ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան»: Արարատի քաղաքապետարանը եւս չի օգնել դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքին` պատճառաբանելով, որ գումար չկա:

Փոխարենը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն եւ իր ենթականերին խոշոր գումարով պարգեւատրում է: Թե որ արժանիքի համար, անհայտ է: Իսկ, ահա, նախագահի աշխատակազմից արձագանքել են` նշելով. «Ըմբռնումով ենք մոտենում Ձեր խնդրին, բայց 2019 թվականի բյուջեով այդ նպատակի համար միջոցներ չկան»: Ապա դիմումը հասցեագրվել է Առողջապահության նախարարություն: «Դիմել եմ նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, բայց իր աշխատակիցներն ասել են ինձ, որ չեն կարող օգնել, քանի որ նպաստ եմ ստանում: Ասացին` մենք չենք կարող ձեզ օգնել, քանի որ հենց դա ձեզ օգնություն է: Բայց նպաստը կազմում է 25 հազար դրամ: Մեր տանը աշխատող ուժ չկա, մենք ապրում ենք սոցիալական ծանր պայմաններում»,- ցավով նկատեց Գեւորգը: Բացի այս, Հախնազարյանների տունը գրավադրված է «Արդշինբանկում»` 2 մլն դրամի դիմաց: «Հայրս առողջական խնդիրներ ուներ. սրտի շտապ վիրահատություն պետք է արվեր, այս պատճառով մենք տունը գրավադրեցինք, հիմա բանկը դիմել է դատարան. երեք ամիս չենք վճարել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Հուսանք` ինքն իրեն պարգեւատրած Գարիկ Սարգսյանն այս պատմությունից հետո քայլեր կձեռնարկի:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

27.02.2021

Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան».Միքայել Մինասյան

28.02.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է.Արտակ Զաքարյան

28.02.2021

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

27.02.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով