Daily Archives: 19.02.2019

Ակնկալում էի լսել ՀՀ կառավարության արձագանքը․ թե ասա` ումից ինչ ես ակնկալում․Արփինե Հովհաննիսյան

«Երեկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինքը ՀՀ կառավարությանը տեղեկացրել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որեւէ խնդրի համար, որն առաջացել է այդ տարածքում: Ընդ որում` շատ պարզ տեքստով ասել էր, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է անգործություն, իրենք էլ չեն կարողանում իրականացնել մեր պայմանագրային պարտավորությունները: Երեկ ողջ օրը ակնկալում էի լսել… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Երևանից Դսեղ ուղղաթիռով է մեկնել. խոսնակը հաստատում է factor.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար Դսեղ մեկնել է ուղղաթիռով: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Factor.am-ի հարցին՝ ինչո՞ւ է վարչապետը Լոռու մարզ մեկնել ուղղաթիռով, խոսնակը պատասխանեց. «Տնտեսելու համար ժամանակը, ավելի արագ հասնելու»: Դիտարկմանը՝ ուղղաթիռով ներհանրապետական նմանատիպ այցերը զգալի ծախս չե՞ն պետության համար, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ի՞նչ… Կարդալ ավելին »

Դժգոհ են օրիորդի կառավարումից. Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա եւս մի խումբ էջմիածինցիների հետ, որպեսզի մնա իր տեղում: Մեր տեղեկություններով, մի խումբ էջմիածինցիներ որոշել են ստորագրահավաք կազմակերպել գործող քաղաքապետի հրաժարականի պահանջով: Նրանք դժգոհ են օրիորդի կառավարումից եւ կադրային քաղաքականությունից: Երբ փորձեցինք հասկանալ, թե 31-ամյա քաղաքապետն ինչ կենսագրություն… Կարդալ ավելին »

Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգևավճարներ ստացել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգևավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամիսուկես է՝ բաղձալի պրեմյաները չեն նստում աշխատակիցների հաշիվներին, որը օր օրի զայրացնում է ՊԵԿ-ի կոռուպցիազերծ զանգվածներին։ Մենք, իհարկե, երբեք չէինք անդրադառնա Դավիթ Անանյանին, եթե նա իրենց տանը նարդի խաղալիս լիներ կամ որպես հաշվետար աշխատեր որևէ… Կարդալ ավելին »

ՀՀ փորձը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա. Աշոտյանը՝ Փաշինյանի իշխանության մասին

«Այլևս ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր, որը համարժեք կլիներ մեր առջև ծառացած ներքին և արտաքին բազում մարտահրավերներին: Համաշխարհային պոպուլիզմի տեղային ֆենոմենը Հայաստանում իշխանության է բերել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի թիմի, որի քաղաքական գոյության մատրիցան շատ պարզունակ է՝ դու տալիս մարդկանց չհիմնավորված հույսեր, իսկ ժողովուրդը խաբվելով քեզ… Կարդալ ավելին »

Ահազանգում են «Գրիքոր Լուսավորիչի» անգործությունից մահացածի հարազատները. Մայրս հիվանդ էր, բայց ապրողՙ ոչ թե մահացող. Iravunk.com

«Մայրսՙ Դիաննա Մարտիրոսյանը, ապրում էր Գյումրիում, ուներ բրոնխների խնդիրՙ ասթմա, սկզբում այնտեղ էր բուժվում, հետո մտածեցինք, իբրեւ թե մայրաքաղաքում բժշկությունը ավելի զարգացած է տեղափոխեցինք այստեղ նոյեմբերի 28-ին, երբ նրա վիճակը վատ էր, սակայն դեկտեմբերի 9-ին իր մահկանացուն կնքեց Երեւանի Գրիքոր Լուսավորիչ հիվանդանոցում»,- խմբագրություն դիմած քաղաքացիՙ Վիոլետա Մարկոսյանը լացակումաց պատմեց, թե ինչ է կատարվել այդ օրերին… Կարդալ ավելին »

ԼՏՊ-ի պարտությունը ՄԻԵԴ-ում․ Մարտի 1-ի գործով ուշագրավ մանրամասներ

Ինչպես արդեն հայտնի է մարտի 1-ի գործով նախաքննությունն ավարտվել է և այսօր արդեն տեղեկանում ենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նյութերը բաղակացած են 76 հատորից։ Նշենք, որ այս գործի շրջանակներում Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քորարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը… Կարդալ ավելին »