Daily Archives: 12.02.2019

Վլադիմիր Պուտինի հրավերով Գագիկ Ծառուկյանը կմեկնի Սոչի.24news.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ից 15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ ռուսական ընկերությունների եւ օտարերկրյա գործընկերների միջեւ գործարար կապերի ամրապնդմանը: Համաժողովն այս տարի… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ է Փաշինյանն աշխատանքի վերցնում աղանդավորներին. Life.ru

Ռուսական Life.ru-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի նշանակմանը: Հիշեցնենք, որ Փաշինյանի օգնական Սոֆյա Նավասարդյանի նշանակումը քննարկումների թեմա է դարձել: Նշվում է, թե Նավասարդյանը վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսահարդարն է և նշանակվել է վարչապետի օգնական, որպեսզի առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվի վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով: «Փաշինյանն իր օգնականի պաշտոնում… Կարդալ ավելին »

Ինչպես միշտ` հպարտանում եմ քեզանով. Լևոն Քոչարյանը՝ Սիրուշոյին

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում տարածել է Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած Diafa միջազգային մրցանակաբաշխությանը Սիրուշոյի մասնակցությունն ամփոփող տեսանյութ: Տեսանյութին կից Լևոն Քոչարյանը գրել է. «Հպարտանում եմ քեզանով, ինչպես միշտ»:

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձը կթանկանա․ «ժողովրդի որոշմամբ».politik.am.

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չի բացառում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: Այդ մասին նա ասաց երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում: Նա նշեց, որ 2013թ-ին դեմ է եղել ուղեվարձի թանկացմանը, սակայն այսօր նրա դիրքորոշումը մի քիչ փոխվել է: Քաղաքապետը զարմանալի է համարում, որ 5 տարվա ընթացքում ամեն ինչ թանկացել է, բացի ուղեվարձից: Մարությանը չբացառեց, որ… Կարդալ ավելին »

Իմ վաղ պատանեկությունը գողացած Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է պատասխան տա. ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Որպես Սոֆյա Հովսեփյան-ի մտքերի տրամաբանական շարունակություն… Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն/ ի նկատի ունի ՀՀ առաջին նախագահին/  3 հարցի պատասխանը պետք է տա՝ 1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց: 2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել… Կարդալ ավելին »

Ամանորի գիշերը նռնակի պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել. կոծկած երկրորդ դեպքը

Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 31-ի գիշերը խաղաղ չի անցել Արցախի մեկ այլ զորամասում։ Միջադեպի հետևանքով վիրավոր զինծառայողներից մեկը դեռ  հոսպիտալում է։ Թե ինչու այս միջադեպի ու դրա հետևանքով զինծառայողների վիրավորվելու մասին  չի հայտնել պաշտպանության նախարարությունը, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ՝ արդեն մի քանի տարի նախարարությունն ունի հստակ քաղաքականություն՝ եթե որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում,… Կարդալ ավելին »

Երբվանի՞ց ղարաբաղցիները Ձեզ համար դարձան Ալիևի «քաղաքացիները», պարո՛ն Կարապետյան

«Սպուտնիկին» տված հարցազրույցի ընթացքում Փաշինյանի նորանշանակ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը սենսացիոն մտքեր արտաբերեց՝ կապված բանակցային գործընթացի հետ: Նախ նա նշել է, թե զարմանում է, թե ինչու՞ Ալիևը չի ուզում նստել բանակցությունների ղարաբաղցիների հետ, եթե անկեղծորեն համարում է, որ վերջիններս իր քաղաքացիներն են: Այստեղ է, որ հռետորական հարցադրում պետք է անել: Դուք է՞լ էք համարում ղարաբաղցիներին Ալիևի քաղաքացիներ և զարմանում, որ Ալիևը անտեսում… Կարդալ ավելին »