Daily Archives: 08.02.2019

ԱԺ-ի 50 մաքրուհի կանգնած է գործազուրկ դառնալու վտանգի առաջ. խորհրդարանի մաքրությունը վստահվելու է մասնավոր կազմակերպության

Ազգային ժողովի մաքրուհիների շրջանում խուճապ է: Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մաքրուհիները դեռ ոչ պաշտոնապես տեղեկացել են, որ առաջիկայում իրենք ազատվելու են աշխատանքից, իսկ իրենց գործառույթը խորհրդարանում իրականացնելու է մասնավոր կազմակերպություն: Այսինքն, ինչ-որ մի կազմակերպություն իր աշխատակիցներին գործուղելու է խորհրդարան, որպեսզի մաքրություն իրականացնեն: Այս տեղեկությունները Factor.am-ի հետ զրույցում չհերքեց նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:… Կարդալ ավելին »

Հաջորդ կառավարությունը պետք է ձևավորեն ռեֆորմիստները.Վահան Բաբայան

Հաջորդ կառավարությունը պետք է ձևավորեն ռեֆորմիստները: ԱԺ մյուս ընտրություններում ժողովուրդը ձայնը կտա ռեֆորմիստներին,քանի որ հոգնած կլինի հեղափոխություններից և կողմ կլինի աստիճանական և անցնցում զարգացմանը,ինչը մենք 2016 թ -ից ասում ենք: Ուզենք ,թե չուզենք մեր երկրի հաջորդ շրջափուլը ռեֆորմներն են: .   Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայան

Նիկոլ Փաշինյանի խոսքը գո՞րծ է. 7or.am

Քաղաքական դաշտը հիմա հիշեցնում է մեկ քաղաքական ուժի, ավելի ճիշտ՝ մեկ մարդու թատրոն։ Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, բայց ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Ընդդիմության դերում այժմ հանդես է գալիս … Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը մինչիշխանափոխական Նիկոլ Փաշինյանիմասին է։ Մինչև անցած տարվա մայիս Փաշինյանը մի բան էր ասում, հիմա ճիշտ հակառակ բաներն… Կարդալ ավելին »

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 2019 թվականի փետրվարի 11-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայություններում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է մինչև ժամը 17-ը։ Ժամը 17-18-ը ընկած ժամանակահատվածը տրամադրվելու է տվյալ օրվա գործառութային պարտականությունները աշխատակիցների կողմից ավարտին հասցնելու համար։ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի օրոք արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 82 տոկոսով

Արդյունաբերական արտադրանքի աճին մեծապես նպաստել է տեղական արդյունաբերության մեջ գերակշիռ մասնաբաժին ունեցող մշակող արդյունաբերությունը։ Մասնավորապես, 2006 – 2017 թվականներին մշակող արդյունաբերության (առանց հիմնային մետաղների) արտադրանքի եւ արտահանման ծավալները զգալիորեն աճել են՝ համապատասխանաբար 2.8 եւ 3.9 անգամ։ Միաժամանակ, շուրջ 10 տոկոսով ավելացել է մշակող արդյունաբերության (առանց հիմնային մետաղների) ճյուղի արտահանման հարաբերությունը արդյունաբերական արտադրանքի նկատմամբ՝ 2017 թվականին… Կարդալ ավելին »

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 7 հազար 600-ով պակասել է. «Ժողովուրդ»

Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է աստիճանաբար նվազել։ Բացի այդ, պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը։ Նախորդ տարի, վերջին տարիների հետ համեմատած, այդ թիվն ավելի է նվազել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 965.1 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2… Կարդալ ավելին »

Սա Նիկոլի ստերի արձանագրման փաստաթուղթն է. Շարմազանովը՝ Կառավարության ծրագրի մասին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ծանոթացել է Կառավարության ծրագրին ու ներկայացրել իր դիրքորոշումը։ «Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառեր չեն, սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է։ Ծանոթացա «դուխով» կառավարության ծրագրի նախգծին։ Տխուր, անորոշ, առաջընթացի որևէ կոնկրետ քայլ չնշմարող բառերի կույտ էր։ Ու՞ր է թռիչքային զարգացումը։ Ու՞ր է ներդրումային բումը։ Ու՞ր է «կախարդական փայտիկը»։ Ու՞ր է աղքատության կտրուկ… Կարդալ ավելին »

Հիշեք, պարոնայք, որ հեչ պատեհ պահը չէ ի ցույց դնելու ձեր լոկալ շահերը՝ համազգային խնդիրների հաշվին

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2016 թվականին Արցախում տեղի ունեցած խորհրդակցության շուրջ ապատեղեկատվական գործողություններին կոշտ արձագանքը չուշացավ։ Արցախի պետական եւ քաղաքական բազմաթիվ գործիչներ վերջակետ դրեցին այս շահարկումներին։ Սակայն ջուրը պղտորելու փորձը շարունակվում է։ Բանակցային գործընթացից եւ քաղաքականությունից մի քանի լուսային տարի հեռու գտնվողների եւ այդ զավեշտը տարածողների թարմ անգրագիտություններին ի պատասխան ընդամենը երկու բան շեշտեմ՝ Ադրբեջանը մշտապես… Կարդալ ավելին »

«Կլաուզնիկություն պետք չէ անել. Տեր-Պետրոսյանը պետք է հարցաքննվի միմիայն որպես մեղադրյալ»

«Թե, բա, Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է: Մենակ մի բան չհասկացա՝ ինչ՞ է նշանակում՝ որպես վկա: Կլաուզնիկություն պետք չէ անել. Տեր-Պետրոսյանը պետք է հարցաքննվի միմիայն որպես մեղադրյալ: Էն ՀՔԾ «Ընգեր» ջանին հիշեցնենք, որ 96թ.-ին Տեր-Պետրոսյանն է առաջին անգամ սահմանադրական կարգը տապալել: Մի քիչ էլ՝ բզբզանք Նիկոլին էլ հարցաքննեն, լրիվ դուզ կլինի»: Աղվան Պողոսյանի… Կարդալ ավելին »