Daily Archives: 07.02.2019

Տնտեսական զարգացման ցուցանիշները Սերժ Սարգսյանի օրոք

Տնտեսական զարգացման ցուցանիշները Սերժ Սարգսյանի օրոք 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում գրանցվել է 7.6 տոկոս իրական տնտեսական աճ, որին մեծապես նպաստել են արտահանող հատվածի եւ մշակող արդյունաբերության զգալի ընդլայնումը։ Վերջին տասնամյակում, չնայած 2009 թվականի համաշխարհային աննախադեպ տնտեսական ճգնաժամին, որը հատկապես խոր հարված հասցրեց մեր տարածաշրջանի (Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա) երկրների տնտեսություններին, Հայաստանի տնտեսությունը ընդարձակվել… Կարդալ ավելին »

«Պարոն Կոստանյանը լավագույն իրավաբաններից մեկն է, որ ՀՀ-ում կա». Ալեն Սիմոնյանը՝ Գևորգ Կոստանյանի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի մասնագիատական կարողությունները։ Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Կոստանյանը կարող է ծառայություններ մատուցել ՀՀ-ին։ «Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ ձևով ինչ-որ տեղ կարողանա ծառայություններ մատուցել ՀՀ-ին։ Որովհետև Գևորգ Կոստանյանին դիտարկել որպես քաղաքական… Կարդալ ավելին »

Ադրբեջանցին Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով ԱԳՆ է դիմել.ԱՐՑԱԽՊՐԵՍ

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեց ԱՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն:  

Շնորհակալ եմ բոլոր-բոլորին, ում հետ այս ընթացքում աշխատել եմ, և բոլոր նրանց, ովքեր կողքիս են եղել դժվար պահերին

Սիրելի ընկերներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի պաշտոնից: 2014 թվականի օգոստոսի 27-ին, երբ դարձա իրավաբանական վարչության պետի տեղակալ, արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը. շուտով սահմանադրական փոփոխություններն էին, այնուհետև՝ օրենքների համապատասխանեցումն այդ փոփոխություններին: Երջանիկ եմ, որ հնարավորություն ստացա պետության օրինաստեղծ կյանքի… Կարդալ ավելին »

Թռի-վռի մի ճպուռ, ողջ ամառը դմփ-դմփ-հու…Կառավարության ծրագիրը

Չգիտեմ՝ ով է գրել Կառավարության ծրագիրը, բայց այն ինձ համար դարձել է ստեղծարար ներշնչանքի աղբյուր։ Բռավո! Օրինակ՝ այս պատառիկը. Թռի-վռի մի ճպուռ, Ողջ ամառը դմփ-դմփ-հու… Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Լևոն Տեր-Պետրոսյան թիմակցի աղջիկը կարող է նշանակվել պրոռեկտոր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային հարցերում իշխանության մոտեցումները մեկը մյուսից կրեատիվ են: Կրթության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ԿԸՀ-ում ՀԱԿ երբեմնի ներկայացուցիչ, Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Զոյա Թադեւոսյանի փեսան է: «Իմ քայլի» մեր աղբյուրը նշեց, որ Զոյա Թադեւոսյանի դուստրը` Տնտեսագիտական համալսարանի դասախոս Դիանա Գրիգորյանն էլ շուտով հնարավոր է նշանակվի պրոռեկտոր։ Հիշեցնենք, որ Զ․ Թադեւոսյանն ամռանը հայտնվել… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու անփոփոխ թողնել Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումից հետո: Առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ի որոշմամբ բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի… Կարդալ ավելին »

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական պարտքն ավելացել է 199 մլն դոլարով.1in.am

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. ՀՀ սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 6 մլրդ 922 մլն 895 հազար դոլար: Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774 մլն 602 հազար ԱՄՆ դոլար էր: Փաստացի 2017թ.-ի վերջի համեմատությամբ 2018թ.… Կարդալ ավելին »

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում ՀՀ դեսպան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 6-ին հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը»,- նշված է նախագահի… Կարդալ ավելին »