Daily Archives: 05.02.2019

Ադրբեջանական «Turan» գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր լրագրողների հետ ժամանել է Հայաստան

Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր լրագրողների խմբով ժամանել է Հայաստան` մասնագիտական գործունեություն ծավալելու: Այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիս ընթացքում լրագրողներին հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Նրանց կողմից հայտ էր ներկայացվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Բոլոր նախանշված ընթացակարգերը, որոնք նաև դուք եք անցնում, անցնելուց հետո… Կարդալ ավելին »

2018 թ կառավարության ծրագրում սփյուռքին վերավերվող մասում գրածը և այսօրվա իրականությունը ,նայեք,համեմատեք

2018 թ կառավարության ծրագրում սփյուռքին վերավերվող մասում գրածը և այսօրվա իրականությունը ,նայեք,համեմատեք: ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐ Կառավարությունը որդեգրում է հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնացնելու եւ նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելու ռազմավարություն։ Այս իմաստով կարեւոր է համարվում առաջիկայում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք կվերացնեն սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում… Կարդալ ավելին »

Ծառայած և չծառայած պատգամավորները․ զինծառայությունը շարունակում է պարտադիր պայման չլինել պետական պաշտոն ունենալու համար

Օրեր առաջ նշում էինք ՀՀ 3-րդ հանրապետության զինված ուժերի ստեղծման 27-րդ տարեդարձը։ Եվ պաշտոնյաների բոցաշունչ ելույթները, այցելությունները զորամասեր հարց են առաջացնում՝ իսկ նրանցից քանիսն են ժամանակին ծառայել բանակում։ Այս հարցն առավել արդիական է հեղափոխության և հաջորդող փոփոխությունների համատեքստում․ գաղտնիք չէ, որ նախորդ իշխանություններիօրոք պաշտոնյաների մեծամասնությունը բանակում ծառայած մարդիկ չէին։ «Անկախն» ուսումնասիրել է նորընտիր Ազգային ժողովի… Կարդալ ավելին »

Զգուշացում քաղաքացիներին. վարկային միջնորդ կազմակերպությունները կարող են խլել ձեր գումարները.politik.am

Հայաստանում սնկի պես աճող վարկային միջնորդ հանդիսացող կազմակերպությունները կարող են լուրջ վտանգներստեղծել քաղաքացիների համար: Սոցիալական ցանցերում ևս արագորեն տարածվում են նմանատիպ հայտարարություններ՝ «Եթե շտապ գումար է անհրաժեշտ, դիմեք մեզ», «Շտապ  գումար առանց միջնորդի, երաշխավորի՝ մի քանի րոպեում», «Անհրաժեշտ գումարից Ձեզ պակասում է ընդամենը 1 քայլ», «Վարկ՝ առանց վարկային պատմության», «Վարկային սև ցուցակում լինելը կարևոր չէ» և այլն: Հայաստանում… Կարդալ ավելին »

«Երջանկության դեկլարացիան» հաստատվեց 2018 -ին և այդ ժամանակվա էյֆորիան թույլ չէր տալիս մարդկանց ադեկվատ գնահատել այդ կարևորագույն փաստաթուղթը

Սկսենք հիշել կառավարության 2018 թ ծրագրի դրույթները և հասկանանք ինչ՞է արվել և ինչը՞չի արվել,քանի որ Աժ կբերվի շուտով արդեն նոր ծրագիր: «Երջանկության դեկլարացիան» հաստատվեց 2018 -ին և այդ ժամանակվա էյֆորիան թույլ չէր տալիս մարդկանց ադեկվատ գնահատել այդ կարևորագույն փաստաթուղթը: Սկսենք զբոսաշրջությունից: Առաջնահերթություն N 3. Զբոսաշրջություն Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ահռելի հեռանկարներ են բացվել։ Վերջին մեկուկես… Կարդալ ավելին »

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում.7or.am

Հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չեն բանակցում «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևով, այսինքն՝ չեն բանակցում Ջոն Բոլթոնի պլանով, հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը խոսեց, որ պետք է աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ ժողովրդավարական ներկայի ու ապագայի համար: Հիմա պետք է հասկանալ, թե որն է լինելու այն գինը, որը պահանջվում է Հայաստանից Սորոսի շռայլության դիմաց ու մեր դարդերը լացելու համար: Օպերացիա «Ձրի պանիր» Ինչպես հայտնի է, ձրի պանիրը… Կարդալ ավելին »

Ծառուկյանի գազալցակայանները ևս հարկերը թաքցրել են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է 269 մլն դրամի վնաս՝ չվճարված հարկերի տեսքով: Մեր տեղեկություններով՝ այդ գումարը տասնյակ անգամ գերազանցող վնաս է մեղսագրվում նաեւ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին: Դրանք եւս աշխատել են  հարկերը թաքցնելով, իսկ թաքցված… Կարդալ ավելին »

Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան

Փետրվարի լույս 5-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության «Նիվա» մակնիշի 831 ԼԼ 01 պետհամարանիշի մեքենան: Մեքենան հրկիզվել է Շահումյան 20 շենքի բակում. այդ շենքի 2-րդ հարկում է տեղակայված թերթի խմբագրատունը: Ըստ թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի՝ հրկիզումը կարող էր կատարվել բացառապես թերթի ու նրա խմբագրի մասնագիտական գործունեության պատճառով: Դեպքը գուցե… Կարդալ ավելին »