Daily Archives: 04.02.2019

Հեռու մնացեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելու մտքից

Մտահոգություններ ունեմ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական պլանից հանելու մասին հնչող տարբեր կարծիքների մասին, որոնք պաշտպանվում են գործող ԿԳ նախարարի կողմից, ով, ինպես հայտարարեց,  առաջնորդվում է Օրենքներով։ Շատ լավ, հիմա հերթով դրանց մասին, նախապես ասեմ, որ երկար է ստացվել, խնդրում եմ զինվեք համբերությամբ ու կարդացեք մինչև վերջ։ 1999թ․ մայիսին  ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ… Կարդալ ավելին »

Դուխովներից արտագաղթում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ եմ հանդիպում դուխովների գրառումների, ովքեր արտագաղթում են։ Մասնակցել են իրենց ասած հեղափոխությանը, քայլել են, հավատացել, որ հեղափոխությունից հետո ամեն ինչ լավ է լինելու, բայց փաստի առաջ են կանգնել։ Մի տեսակ զարմանում եմ՝գիտե՞ք ինչու։ Երկիրը սև ու սպիտակի, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանվեց, մեկս մյուսին օտարացանք, թշնամացանք, հիմա ասում են՝ արտագաղթում… Կարդալ ավելին »

«Թանգարանից նկարը հանեցիք, դրեցիք թևի տակ ու տարաք դպրոց, բա հուշարձաններն ո՞ւմ թևի տակ եք դնելու՝ տանեք». Երանուհի Մարգարյան

Հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ այսուհետև դպրոցներում սովորող երեխաները թանգարաններում պահվող մշակութային արժեքներին կկարողանան ծանոթանալ հենց դպրոցներում, քանի որ նախատեսվում է պարբերաբար թանգարաններից որևէ արժեքավոր ստեղծագործություն տեղափոխել դպրոց և ներկայացնել երեխաներին։ ՀՀ վարչապետը մասնավորապես նշել էր. «Սա իմ ամենասիրած նախաձեռնությունն է, գիտեք, որ Կրթության և մշակույթի… Կարդալ ավելին »

Անակնկալ պաշտոնանկություն կառավարությունում armlur.am

Երեկ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքից ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը: Տեղեկացնենք, որ Էլոյանն այս պաշտոնին նշանակվել էր անցած տարվա հունիսին, իսկ մինչ այդ նա ապրել եւ աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հայաստան վերադառնալը պայմանավորված էր աշխատանքային առաջարկով: Ըստ որոշ տեղեկությունների` Էլոյանին իրականում ազատել են աշխատանքից Ամանորին Հայաստանում չլինելու պատճառով: Բանն այն է, որ իշխանությունը… Կարդալ ավելին »

Հովհաննես Գալստյանն իր առաջին հացադուլից ուղիղ երկու ամիս անց՝ այսօր, ԱԺ այգում վերսկսեց իր անժամկետ հացադուլը.168.am

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանն իր առաջին հացադուլից ուղիղ երկու ամիս անց՝ այսօր, ԱԺ այգում վերսկսեց իր անժամկետ հացադուլը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսորն ու համապրոդյուսերը, իրեն թույլ չեն տվել բակում վրան տեղադրել՝ մեկնաբանելով, որ այդ տարածքում քաղաքացիներին չի թույլատրվում հացադուլ անել, բացի այդ, այգի այցելության ժամերը… Կարդալ ավելին »