Քաղաքային տրանսպորտի ուղեվարձը կթանկանա․ «ժողովրդի որոշմամբ».politik.am.

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չի բացառում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: Այդ մասին նա ասաց երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում:

Նա նշեց, որ 2013թ-ին դեմ է եղել ուղեվարձի թանկացմանը, սակայն այսօր նրա դիրքորոշումը մի քիչ փոխվել է: Քաղաքապետը զարմանալի է համարում, որ 5 տարվա ընթացքում ամեն ինչ թանկացել է, բացի ուղեվարձից: Մարությանը չբացառեց, որ նախորդ իշխանությունները վախեցել են հասարակական դժգոհությունից, և սակագինը չեն վերանայվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք միասին պետք է լուծենք այս խնդիրը: Օրինակ` մենք կոնկրետ սակագին կներկայացնենք, և քաղաքացին կորոշի՝ սուբսիդավորել ուղեվարձը պետության հաշվին, թե՞ վճարել սեփական գրպանից: Առաջին դեպքում հասկանալի է, որ դա կարվի ուրիշ ծրագրի կամ նախագծի հաշվին»,  — ասաց նա:

Հայկ Մարությանը լավ է հասկանում, որ հիմա անգամ ամենաաբսուրդ որոշումներին կողմ կլինի հանրությունը։ Սա է պատճառը, որ նա խոսում է հանրաքվեի մասին։Կարելի է թանկացման այս հանրաքվեն կազմակերպել անգամ դեկտեմբերին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների հետ միասին ու հայտարարել, որ այն կլինի ՀՀԿ-ի վերջնական կապիտուլացիան, քանի որ ՀՀԿ-ական գծատերերը դուրս կմնան խաղից։ Հիմա հասարակությունը այնպիսի էյֆորիկ վիճակում է, որ վարչապետի ֆեյսբուքյան մեր գրառմամբ նրանք կհամաձայնեն անգամ 500 դրամ ուղեվարձի հետ։ Կհամաձայնեն միայն թե «հակահեղափոխությունը չհաղթի»։  Իսկ երբ հանրությունը դուրս գա էյֆորիայից, ապա բողոքելու տեղ չի ունենա, քանի որ ֆորմալ որոշում կայացնողը իրենք են եղել։

Թանկացումների վերաբերյալ Հայկ Մարությանի հայտարարությունը  հայտնի պատկեր է հիշեցնում։ Ընդամենը շաբաթներ առաջ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երկրի հասարակական տարբեր շերտերի առաջ հանդես եկավ առաջարկով, որ անհրաժեշտ է բարձրացնել գազի, հոսանքի և այլ կումունալ ծառայությունների վճարները, իսկ հավաքվածները  ծափահարում, փառաբանում էին երկրի առաջնորդին՝ իմաստուն որոշման համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով