ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՄՏԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔ

 

Այսօր, տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը։ Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մարզպետները։ Այս անգամ իշխանությունները թույլ չեն տվել լրագրողներին մտել նույնիսկ Ազգային ժողովի շենք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիստին  ներկա են գտնվել ՀՀ կառավարության ադնամները, ըստ երևույթին նիստի ձևաչափն այնպիսին է, որ քաղաքական վերնախավի ներկայությունը պարտադիր է, հետևաբար իշխանական ուժը Ազգային ժողովի շենքն օգտագործում է կուսակցական ժողովների ու հանդիպումների համար։

Լրագրողների մուտքը խոչընդոտվում է հենց այն պատճառով, որ շաբաթ օրը համարվում է ոչ աշխատանքային։

Վարչապետ Փաշինյանը նիստում ներկայացրել է Դավոս կատարած իր այցի մանրամասները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիստում քննարկվել է նաև կառավարության ծրագիրը, որը երկուշաբթի կներկայացվի ԱԺ հանձնաժողովներին:

hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով