Վերաքննիչը Ռոբետ Քոչարյանի մասին դատավճիռը կհրապարակի փետրվարի 7-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին։

Այդ մասին այսօր՝ հունվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում դատական նիստից հետո հայտարարեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Լիարժեք դատավարություն տեղի ունեցավ, կողմերը կներկայացրեցին  իրենց փաստերը։ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքի բոլոր կետերին։

Վճիռը կհրապարակվի փետրվարի 7-ին ժամը 12-ին»,- ասաց Ալումյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով