Փաշինյանի թիմը նույնիսկ Ավետիսյանների սպանության փաստից է փորձել «օգուտ» քաղել.politik.am

«Հայաստանի ՔԿՀ-ում ռուս զինծառայողի կալանքը կհակասեր ՌԴ օրենսդրությանը».-այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ խեսելով գյումրեցիՋուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցրած ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործի մասին։

Հիշեցնենք, որ 2015 թվականին նույնաբովանդակ հայտարարություն արեց ՀՀ գլխավոր դատախազությունը, երբ Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանող Վալերի Պերմյակովը հանձնվեց ռուսական կողմին։ Այն ժամանակ էլ Հայաստանի իրավապահ մարմինները հայտարարեցին, որ ՌԴ սահմանադրության խախտում կլինի, եթե ձերբակալեն Պերմյակովին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունից հետո այն ժամանակ  իրենց ընդդիմադիր գործիչներ համարողները մեծ աղմուկ բարձրացրին։ Ամենակատիվների շարքում էր իրեն իրավաբան համարող Նիկոլայ Բաղդասարյանը։ Նա Պերմյակովի գործի մասով ժամանակին հայտարարել էր․«Ռուսաստանի Սահմանադրությունը, որին հղում է անում ՀՀ գլխավոր դատախազությունը, որևէ կապ չունի Գյումրիում կատարված սպանության և այդ գործով կալանավորված Վալերի Պերմյակովի հետ: Այն կգործեր միայն այն դեպքում, եթե Վալերի Պերմյակովին հայտնաբերեին ՌԴ տարածքում։ Եթե հանցագործությունը զորամասից դուրս է կատարել, այդ դեպքում որևէ միջազգային պայմանագիր չի գործում, քանի որ Հայաստանի տարածքում հանցանք կատարած անձը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ օրենքների համաձայն: Եթե անձը հանցագործություն է կատարել թե՛ զորամասի տարածքում, թե՛ զորամասից դուրս, ապա պետք է կրկին ՌԴ-ն դիմեր ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ իր երկրի քաղաքացուն իրեն հանձնելու առաջարկով» (աղբյուրը՝ այստեղ

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունն էլ կատարվել է ՌԴ ռազմաբազայի տարածքից դուրս, բայց, չգիտես՝ ինչու, այսօր արդեն իշխանական խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լռում է։  Հիմա նա իշխանություններին չի մեղադրում թուլամորթության մեջ, չի խոսում հայ-ռուսական հարաբերությունների «ողբալի վիճակի» մասին։

Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այն ժամանակ ամեն հարմար առիթի ամպագոռգոռ հայտարարություններ էր անում, մեղադրում էր նախկին իշխանություններին «թուլամորթ» լինելու մեջ, հայտարարում, որ քանի դեռ Պերմյակովը հայկական կողմի մոտ չէ, չպետք է սպասել արդար դատաքաննության։ Իսկ հիմա իշխանությունը լռում է, ավելին՝ իր իշխանությունը անում է նույնը, ինչ նախկինները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս երկու գործերը և նույն անձանց տարբեր մեկնաբանությունները հստակ ի ցույց են դնում, որ Ավետիսյանների ընտանքի անդամների ողբերգական սպանությունը Փաշինյանը և իր որոշ թիմակիցներ պարզապես օգտագործել են սեփական վարկանիշը բարձրացնելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով