Փաշինյանը պաշտոնի նշանակման պահին չի իմացել, որ Մաշադյանը իր կնոջ բարեկամն է

Աննա Հակոբյանի մամլո խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Ռադիո Ավրորայի հարցմանն ի պատասխան Աննա Հակոբյանը ասել է. «Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբեւէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»: Մի քանի անգամ կարդալուց հետո ոնց որ թե ճիշտ հասկացա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանը չի իմացել, որ Ռաֆիկ Մաշադյանը իր կնոջ խորթ մորաքրոջ թոռն է կամ  բարեկամը։ Հիշեցնենք, որ Ռաֆիկ Մաշադյանը 2018 թվականի մայիսի 24-ին նշանակվել է ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ։

Փետրվարի 4-ին ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով