Տիկի՛ն Ղարիբյան աշխարհը վաղուց զենքով չեն գրավում, գրավում են արվեստով

Տիկի՛ն Ղարիբյան մեր սիրելի Համազգային թատրոնի հետ կապված հայտարարեցիք, որ այդ թատրոնը որեւէ ժանրային առանձնահատկություն չունի, բացի նրանից, որ Սոս Սարգսյանի կողմից է հիմնադրված։ Առանց ամպագորգոռ բառերի, առանց բառարաններում փտած բառերի և մտքերի մի քանի դիտարկում անեմ։

Համազգային թատրոնը Հայաստանի հանրապետության ամենաինքնատիպ և սիրելի թատրոններից է։ Համազգային թատրոնի ժանրային առանձնահատկությունը հենց նրա դերասանների խաղաոճի և հանդիսատեսին միանգամից իրենով անելու երևույթի և վերջապես հոտը, այո’ համազգային թատրոնի հոտի մեջ է։ Չնայած ունենալով նաև որոշակի թատերագիտական կրթություն չգիտեմ, համաշխարհային թատերագիտությունը թատրոնի հոտի մասին ի՞նչ սիստեմներ է գրել, բայց հոտը ՊՈԱԿ-ների թղթերի ու սեղանների վրա չի կարող լինել, դա թատրոնում է լինում միայն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ այս լուսանկարում Արիստոկրատական Մեծ Բրիտանիայի Արքայադուստր Դիանան ոչ ոքի մոտ մի ակնթարթից ավել չի կանգնում, բացի Ռոուեն Աթկինսոնից աշխարհահռչակ Միստր Բինից, որովհետև Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր մարդկանցից մեկը մինչ օրս ո՛չ հանքատեր միլիարդատեր է, ո՛չ քաղաքական գործիչ, ոչ էլ պալատական այլ աշխարհն իրենով արած կատակերգու արտիստ։

Տիկի՛ն Ղարիբյան աշխարհը վաղուց զենքով չեն գրավում, գրավում են արվեստով։

Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր՝  Հայկ Բաբայան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով