Սումգաիթի համար դեռ Ադրբեջանը պետք է պատասխան տա.Վահան Բաբայան

Խոջալուի մասին Ադրբեջանի և ВЕСТИ-ի ստերն ու Սումգաիթի ցեղասպանությունը:

Այս օրերը իրոք պատմական են մեր սերունդը պետք է դա գիտակցի և վատ չի լինի ,որ երիտասարդները իմանան այս պատմությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1991-1992 թթ Ադրբեջանը շրջափակման մեջ էր պահում Ղարաբաղի մայրաքաղաք`Ստեփանակերտը:
60 հազար մարդ շրջափակված է եղել:
Հայաստանի հետ կապող ցամաքային ճանապարհը բացակայում էր:
1992 թ. սկզբի դրությամբ Ստեփանակերտում ստեղծվել էր մի իրավիճակ, որը սպառնացել է վերածվելու հումանիտար աղետի:Ջրի և տարրական պայմանների բացակայությունը սպառնում էր նաև համաճարակների տարածմամբ: Այդ դաժան վիճակից դուրս գալու համար պետք էր կյանքի գնով Ստեփանակերտը ազատել շրջափակումից:

Հարձակումից առաջ հայկական կողմը զգուշացրել է Խոջալուի բնակչությանը և ղեկավարությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները ևս իրազեկված են եղել հարձակման մասին։ Չնայած սրան, փետրվարի 22-ին Ադրբեջանի նախագահի, մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը,որոշում է կայացվել մարդկանց չտարհանել Խոջալուից:Ադրբեջանը լավ իմաալով գրոհի մասին խաղաղ բնակչության տարհանում չի կազմակերպել:

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը Խոջալուի հարձակումը սկսել են փետրվարի 25-ին՝ ժամը 23։30-ի միջակայքում։ Ադրբեջանական կողմը երկար չի կարողացել դիմադրել, հարձակումից մի քանի ժամ անց՝ լույս 26-ի գիշերը, օդանավակայանը և բնակավայրն արդեն զբաղեցվել են հայկական ուժերի կողմից։
Ադրբեջանը տարիներ շարունակ ստում է զոհերի քանակի մասին,ինչպես նաև չի պատմում,որ Խոջալուի 700 թուրք բնակիչ բերվել են Ստեփանակերտ,այնուհետև հանձնվել Ադրբեջանական կողմին:
Խոջալուի բնակիչների մեծ մասը կարողացել է հեռանալ և հասնել Աղդամ, չնայած նրան, որ հայկական կողմը մեծ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում և ճանապարհին կարող էր խոչընդոտել ադրբեջանական խմբերի անցմանը։ Սա ևս վկայում է, որ հումանիտար միջանցք հայկական կողմից թողնվել է։

Ադրբեջանում իշխանափոխություն իրականացնելու համար հենց իրենք էլ բեմադրել են այն ինչը մինչ օրս ցուցադրում են,թե իբր հայկական կողմը հազարավոր խաղաղ բնակիչ է բնաջնջել:Այդ լկտի ստերը նրանք պատմում են նաև միջազգային հարթակներում քողարկելով Բաքվի ջարդերի և Սումգաիթի իրական վայրագությունները,որը նրանք արեցին հայերի նկատամբ և սպանեցին խաղաղ մարդկանց միայն նրա համար,որ նրանք հայ են:
Ազգային հատկանիշներից ելնելով զանգվածային սպանդը մինչ օրս չի արժանացել համապատասխան գնահատականի միջազգային հանրության կողմից :

Սումգաիթի համար դեռ Ադրբեջանը պետք է պատասխան տա:Խոջալուն օրինակ բերելով և նման ռեպորտաժ անելով ,նույն ռուսական ВЕСТИ-ն այսօր պարտավոր էր հիշել ,թե ոնց էր գազազած ամբոխը այս նույն օրերին Սումգաիթում սպանում անմեղ և խաղաղ հայ ընտանիքներին,այլ ոչ թե խոսեր Խոջալուի մասին Ալիևի ստերից:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով