Սորոսի հիմնադրամի գոյությունը Հայաստանում` պետականության, ազգային անվտանգության սպառնալիք է. Հայկ Այվազյան.ՀԱՅ ՁԱՅՆ

 

sorosi-goyoutyoune-hayastanoum-petakanoutyan--azgayin-anvtangoutyan-hamar-sparnaliq-e-hayk-ayvazyan

Ինչպես տեղեկացրելենք, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորենտարածվում է շայն տեղեկատվությունը, որ իրավապաշտպան ԱրթուրՍաքունցը Ադրբեջանի հետ «խաղաղության քարոզի» ու ազատագրվածհայկական տարածքները հակառակորդին զիջելու համար Սորոսի «Բացհասարակության հիմնադրամներ»-ից հունվարի 7-ին 130.000 դոլար է ստացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ ԱյվազյանըՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նշում է, որ նման աջակցության նպատակները շատ տարբեր են. «Վերջերս Ջորջ Սորոսն իր թվիթերյան էջում հայտարարեց, որ Հայաստանի հասարակությանը պետք է հատկացվի օժանդակություն, սա նշանակում է, որ իրենց կողմից կավելանա հայաստանյան ՀԿ-ներին ուղղվող աջակցությունը: Սա նորություն չէ, հայտնի բան է: Հիմա նպատակներն ավելի կընդլայնվեն, այսինքն, ոչ միայն խաղաղասիրական կոչեր կլինեն, այլև իրենք բոլոր ուղղություններով, կարծում եմ՝ կփորձեն մուտք գործել պետական կառույցներ»,- ընդգծեց Հայկ Այվազյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կկիրառվի նույն սցենարը, ինչ այլ հետխորհրդային երկրներում. «Մի քանի հետխորհրդային երկրների օրինակով կարելի է հստակ կանխատեսել, թե ի՞նչ է լինելու: Քանի որ տեխնոլոգիաները նույնն են, այդ ամենը կիրառվում են հետխորհրդային երկրներում, նույն մեթոդներն են, նույն ֆինանսավորումը, այսինքն նորություն չկա: Նայեք` ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, կանխատեսելի է` ինչ է տեղի ունենալու Հայաստանում: Եթե տարբեր երկրներում նույն մեթոդները փորձել են ու դրանք աշխատել են, հո, նոր բան չէի՞ն հորինելու»:

Հայկ Այվազյանը նաև հավելում է, որ Սորոսի գոյությունը Հայաստանում պետականության, ազգային անվտանգության համար սպառնալիք է. «Պատահական չէ, որ հենց այդ նույն հիմքով Ռուսաստանը արգելել է իր տարածքում Սորոսի գործունեությունը 2015 թվականին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով