Սա Նիկոլի ստերի արձանագրման փաստաթուղթն է. Շարմազանովը՝ Կառավարության ծրագրի մասին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ծանոթացել է Կառավարության ծրագրին ու ներկայացրել իր դիրքորոշումը։

«Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառեր չեն, սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանոթացա «դուխով» կառավարության ծրագրի նախգծին։

Տխուր, անորոշ, առաջընթացի որևէ կոնկրետ քայլ չնշմարող բառերի կույտ էր։

Ու՞ր է թռիչքային զարգացումը։
Ու՞ր է ներդրումային բումը։
Ու՞ր է «կախարդական փայտիկը»։
Ու՞ր է աղքատության կտրուկ նվազումը։
Ու՞ր է աշխատատեղերի ստեղծումը։
Ու՞ր է տնտեսական աճի բարձր տեմպերը։
Ու՞ր են աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ ավելացումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չկա…

Բայց չէ՞ որ Նիկոլն էր այս ամենը խոստացել քաղաքացիներին։

Խոստացավ, բայց արեց ճիշտ հակառակը։
Եզրակացությունը մեկն է։
Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ։
Սա Նիկոլի ստերի արձանագրման փաստաթուղթն է։

Հ.Գ. Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնամ պոպուլիզմի և ստերի շարանին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է  Էդուարդ Շարմազանովը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով