Ռիժկովը վիրավորվել է Միրզոյանից.168.am

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ  Վալենտինա Մատվիենկոյի հրավերով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա հարթ չի ընթացել:

Ինչպես հայտնի է, նոր՝ 7-րդ գումարման խորհրդարանը սկսել է կազմավորել իր միջազգային պատվիրակությունների, այդ թվում՝ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության կազմը: ՀՀ նոր իշխանությունները փորձում են որպես հայաստանյան կողմի համանախագահ` նշանակել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիվանագիտական տեսանկյունից երկու կողմերի պատվիրակությունների ղեկավարների պաշտոնները պետք է համադրելի լինեն. եթե Հայաստանը փոխխոսնակի է նշանակում՝ որպես համանախագահ, ապա նույնն ակնկալվում է նաև Ռուսաստանի Դաշնության կողմից։ Այդ մասին Արարատ Միրզոյանը բաց տեքստով խոսեց Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ:

Սակայն, ըստ մեր աղբյուրների, ռուսական կողմը մտադիր չէ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության համանախագահի պաշտոնում նշանակել համարժեք պաշտոնյայի։ Ավելին, ռուսական կողմը, ըստ նույն աղբյուրների, իր տարակուսանքն է հայտնել Արարատ Միրզոյանի կողմից այդ հարցի քննարկման կապակցությամբ։ Բանն այն է, որ ռուսական կողմից համանախագահի պաշտոնը մինչև հիմա զբաղեցնում է Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:

Այսինքն` Արարատ Միրզոյանի խոսքը ընդունվել է՝ որպես ուղիղ Ռիժկովի դեմ հնչած խոսք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով