Որ պատգամավորն է ամերիկյան փողերով հեղաշրջման կազմակերպման դասեր տվել (Բացահայտում)

Ինչպես արդեն նշել էինք,  «Ռաշա Թուդեյ» («Russia Today», RT) հեռուստաընկերության գլխավոր խմբագիր ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ ուշագրավ բացահայտումներ է արել՝ Հայաստանի մասին: «Ռաշա Թուդեյ»-ի լրագրողները Հայաստանում իրականացրել են լրագրողական հետաքննութուն եւ պարզել, որ ՀՀ-ում ամերիկյան փողերով մարդկանց պատրաստել են օրինական իշխանության տապալման: Ըստ Մ. Սիմոնյանի, ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում տեղի ունեցած դասընթացի շրջանակում շուրջ 150 երիտասարդներիսովորեցնում, վարժեցնում են, թե ինչպես պետք է ստի, կեղծիքի եւ այլ հնարքների միջոցով հեղաշրջում կազմակերպեն եւ իրականացնեն իրենց երկրներում։

«Իրավունքն» այս մասին փորձեց պարզել ԱԺ արտաքինհարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ տեսակետը: Բայց արի ու տես, որվերջինս լինելով խորհրդարանական արտաքին հարաբերությունների պատասխանատուն՝ անտեղյակ է կամ համենայնդեպս, այդպես է ասում մի թեմայի մասին, որը արդեն մի քանի օր է, ինչ լայնորեն քննարկվում է ռուսական առաջատար լրատվամիջոցներում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չգիտեմնիստերի էիճիշտն ասածչեմ լսել կամ չեմկարդացել եւ չեմ կարող առանձնպես խորը մեկնաբանել:Կարող եմ միայն ասելորոչՀայաստանումոչ մեկը ոչմեկիըստ իմ տեղեկություններիհեղափոխության չինախապատրաստում»,- մեզ հետ զրույցում նշեց Ռ.Ռուբինյանը: Մինչդեռ պարզվում է՝ հեղաշրջման դասեր տվողների թվում եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ԶՈԼՅԱՆԸ: Ամենայն հավանականությամբ՝ Մ. Սիմոնյանը հենց նրան նկատի ուներ՝ ասելով, որ հայաստանյան «հեղափոխության աստղերը» դասընթացի շրջանակում կիսվել են իրենց փորձով:

RT news-ի տեղեկություններով՝ Մ. Զոլյանը խոսելով հեղափոխության համար գումարներ հայթհայթելու մասին՝ ընկերական կիսվել է իր փորձով եւ մասնավորապես նշել.«Գրանտ ստանալը դժվար չէ՝ մի ամսով կարելի է Չեխիայում տեղավորվել կամ «Ազատություն ռադիոկայանում», կամ էլ ինչ-որ քաղկենտրոնում»: 

Այսքանից հետո՝ թերեւս իշխանությունը ոչ տեսել եմ, ոչ լսել փրկիչ-կոնցեպտից պետք է դուրս գա եւ պատասխան տա, թե ինչու եւ ինչպես է Միքայել Զոլյանը հայտնվել վերոնշյալ դասընթացների բանախոսի կարգավիճակում եւ հակառուսական ծրագրեր իրականացնող ծրագրի շրջանակում ինչի էր նախապատրաստում Ռուսաստանից ժամանած ռուս մասնակիցներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Դասընթացի մասին մանրամասները դիտե՛ք այստեղ:

iravunk.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով