Նիկոլ Փաշինյանի խոսքը գո՞րծ է. 7or.am

Քաղաքական դաշտը հիմա հիշեցնում է մեկ քաղաքական ուժի, ավելի ճիշտ՝ մեկ մարդու թատրոն։ Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։

Ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, բայց ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Ընդդիմության դերում այժմ հանդես է գալիս … Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը մինչիշխանափոխական Նիկոլ Փաշինյանիմասին է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչև անցած տարվա մայիս Փաշինյանը մի բան էր ասում, հիմա ճիշտ հակառակ բաներն է անում։ Նրա բոլոր նախկին հայտարարությունները, գնահատականները, քայլերը և պահվածքը կոնտրաստի մեջ են հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածների ու արածների հետ։

Այս պատկերը, սակայն, երկար չի կարող շարունակվել, քանզի նույն մարդու տարբեր «ես»–երի պայքարը մի օր ավարտվելու է որևէ «ես»–ի հաղթանակով ու մյուս «ես»–ի պարտությամբ։ Հենց այդ փուլում էլ իրական ընդդիմությունն ի հայտ կգա։

Իսկ առայժմ եկեք հիշենք, թե ինչպիսին էր Փաշինյանը վարչապետ դառնալուց առաջ և ինչպիսին է հիմա։ Կից տեսանյութում հակասությունների մի չնչին մասն է ներկայացված։ Բայց առայժմ այսքանով բավարարվենք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

7or.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով