Նիկոլ Փաշինյանը Երևանից Դսեղ ուղղաթիռով է մեկնել. խոսնակը հաստատում է factor.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար Դսեղ մեկնել է ուղղաթիռով: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Factor.am-ի հարցին՝ ինչո՞ւ է վարչապետը Լոռու մարզ մեկնել ուղղաթիռով, խոսնակը պատասխանեց. «Տնտեսելու համար ժամանակը, ավելի արագ հասնելու»: Դիտարկմանը՝ ուղղաթիռով ներհանրապետական նմանատիպ այցերը զգալի ծախս չե՞ն պետության համար, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ի՞նչ առումով, վառելիքի առումո՞վ: Չգիտեմ, պետք է հաշվել: Ես կարծում եմ, որ դժվար ճոխություն լինի, որովհետև ուղղաթիռում բավականին չափ մարդիկ են տեղավորվում և այդ առիթով կարող է նույնիսկ տնտեսում լինի: Վստահ չեմ, թե ինչքան մեքենա կգնար, պետք է ճշտել, ես կճշտեմ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նարեկ Կիրակոսյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով