«Մարտի 1-ը չեն նշում, մարտի 1-ը հիշում են և դասեր քաղում»Ռոբերտ Մելքոնյան

Նիկոլ Փաշինյանն անընդհատ ՀՀ քաղաքացիներին կոչ է անում աղքատությունը հանել մեջներից, ուղեղներից, փորձել աշխատել և հարստանալ:

Իսկ նա գիտի՞, թե քանի ընտանիք է աղքատությունից դուրս գալու կամ լավ ապրելու համար դռնեդուռ ընկել: Քանիսն է խարդախության, քցելու, խաբելու, այդ նպատակով գողություն կատարելու համար դատապարտվել, քանիսն է լքել Հայաստանը և գտնվում է հետախուզման մեջ, քանիսն է վարկերի, պարտքերի տակ ճկռում և բարեկամների, ծանոթների, ընկերների տներում «քարշ» գալիս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չգիտի՞…Գիտի…Հաստատ…
Այդ դեպքում ու՞մ են պետք այդ կոչերը, ամոթանքներն ու գոռոցները…
Հա՛, մեղքն իր, իրենց կառավարության վրայից գցելու համար է հավանաբար… Այդ դեպքում ինչո՞վ եք տարբերվում նախորդներից…

Ողջ քաղաքակիրթ աշխարհում պետությունը, հասարակությունը, բոլորը կանգնած են քաղաքացու, անհատի կողքը և ամեն ինչ արվում է նրանց բարեկեցիկ կյանքի ապահովման և անվտանգության համար: Իսկ մեր ներկա իշխանությունները քաղաքացուն տեղադրել են պտտվող վանդակի մեջ և ասում են քայլիր՝ սկյուռի նման «ֆռռա» ինչքան կարող ես, ինքնուրույն, մենակ ու հարստացիր… Իսկ մենք կնայենք հեռվից ու կոգևորենք քեզ…
Նախկինները վատն էին, «բոբո», բա դուք ինչ եք… Հերիք է մեկ տարի անընդհատ այդ մասին խոսեք…

Դուք ի՞նչ եք արել-տնտեսությու՞նն է զարգացել, կոռուպցիա, մոնոպոլիա, գնաճ, սղաճ չկա՞, ներդրումնե՞րն են շատացել, արտագա՞ղթն է նվազել, հայրենիք եկող, հայրենասեր հեռակայողնե՞րն են օդանավակայններում հերթ կանգնել… Էլ չեմ խոսում ստեղծված քաոսի, միջազգային, միջպետական հարաբերությունների աջաբսանդալի, սիրողական մակարդակի ու անորոշ վերաբերմունքի ու գործելակերպի, քաղաքական-անձնական հաշվեհարդարների դեպքերի մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ դուք դեռ մարտի 1-ը նշում եք հուժկու համազգային երթ կազմակերպելով՝ շահարկում այն, քաղաքական շոու սարքում, հերթական էյֆորիայի դոզան «սրսկելու» համար..
Մարտի 1-ը չեն նշում, մարտի 1-ը հիշում են և դասեր քաղում… Եվ կոչով չեն հրավիրում, չեն տանում հուժկու երթի, այլ հիշում են և ցավում…Հիշում, որ մեղավոր են իշխանությունները և հատկապես քաղաքացիներին փողոց հանող, նրանց անկարգությունների տանող առաջնորդները, սադրիչ, հրահրիչ ելույթներով կերակրողներն ու անհնազանդության ակցիաներ կազմակերպողներն ու վերջում վախկոտի նման նրանց լքողները…

Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով