«Հիմա պարզ է,թե ինչու կառավարության ծրագրում խուսափում են հստակ թվերից».Վահան Բաբայան

Կառավարության ծրագրում նշված է «Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը», «կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը»

Մինչև 2023 ու բոլոր խոստումները տանում են մշուշոտ ու հեռավոր 2023թ,քանի որ դա մաքսիմալ ժամկետ է,այն քննադատություններին պատասխանելու համար,որ հիմա 2023 թիվը չի ժողովուրդ դիմացեք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց այստեղ կարևորը մի այլ բան է

2017-ին Սերժ Սարգսյանի ժամանակ աղքատությունը կրճատվել է 3,7 տոկոսով եւ հասել 25,7 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատությունն էլ իջել է 3,1 տոկոսով եւ հասել 1,4 տոկոսի։ Այսինքն, Նիկոլը խոստանում է 5 տարի հետո վերացնել ընդամենը 1,4 տոկոսը մնացած ծայրահեղ աղքատությունը, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը մեկ տարում էր 3,1 տոկոսով նվազեցրել ծայրահեղ աղքատությունը:

Հիմա պարզ է,թե ինչու կառավարության ծրագրում խուսափում են հստակ թվերից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով