Հավասարազոր ընդդիմության բացակայության պարագայում ներկայումս Նիկոլենց հրապարակային հակառակորդն են մնացել մեդիաները, այդ թվում սոցիալական ցանցերը

Հավասարազոր ընդդիմության բացակայության պարագայում ներկայումս Նիկոլենց հրապարակային հակառակորդն են մնացել մեդիաները, այդ թվում սոցիալական ցանցերը։

Դրանով է պայմանավորված տարատեսակ, այս պահի դրությամբ դեռ անուղակի ու քողարկված հարձակումները այս կամ այն ԶԼՄ-ի կամ սոցիալական ցանցների օգտատերի դեմ։ Գնալով այդ հարձակումները կկրեն ավելի ուղղակի ու կոշտ բնույթ, նպատակ հետապնդելով չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր չեն կիսում այս իշխանությունների տեսակտները և դուրս են իրենց վերահսկողությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս իշխանությունները հասկանում են, որ եթե անգամ իրենց դեմ ներկայումս լուրջ ընդդիմության բացակայության պարագայում իրենց վարկանիշը հալվում է գարնանային ձյան պես, ապա ինչ կկատարվի, եթե հայտնվեն իրենց իշխանությունը վիճարկող լուրջ քաղաքական միավորներ, ու մի շարք մեդիաներ ու սոցիալական ցանցերի առանցքային օգտատերեր նրանց օժանդակեն․․․

Արգիշտի Կիվիրյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով