«Հայկազ Մակարյանը երևի ադրբեջանական կայքէջերից է այդ տեղեկությունները ստանում». Դավիթ Բաբայանը հերքում է.168.am

«Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ամեն հայտարարության մենք չպետք է լուրջ վերաբերվենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով օրերս իրավապաշտպան Հայկազ Մակարյանի արած հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ իրավապաշտպանը հայտարարել էր, որ Ստեփանակերտի քաղաքացիները, որոնք Լևոն Հայրապետյանի ցուցապաստառները փակցրել էին իրենց խանութների վրա, տուգանվել են, պոկվել են, և ասվել է՝ «դուք վնասում եք արցախառուսական շահերին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դ. Բաբայանի խոսով՝ մարդիկ կան, որ անընդհատ շահարկում են, ինչ-որ կեղտ են որոնում. «Նման բան չկա, չի եղել ու չի էլ կարող լինել: Դա պարզապես սուտ է, որը չի համապատասխանում իրականությանը: Պարզապես շահարկում են, ու նույն տեղեկությունը, չգիտես ինչու, տարածվում է, բայց նման բան չկա ու չի կարող լինել, այդ ո՞վ է տարածում»:

Մեր դիտարկմանը, թե իրավապաշտպան Հայկազ Մակարյանը՝ Դ. Բաբայանն այսպես արձագանքեց. «Ես չեմ ճանաչում Հայկազ Մակարյան անունով իրավապաշտպան, երևի Ղարաբաղում էլ չի եղել: Թե որտեղից է ինքն այդ տվյալները գտնում՝ ես չեմ հասկանում: Երևի ադրբեջանական կայքէջերից: Նման բան չկա»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով