Կոչ եմ անում ձեզ անհապաղ վերանայել Հայֆիլմի ներկայիս հասարակության անհայտ կադրերը

Հարգելի պարոն Բաբայան` ես Հայֆիլմի հնաբնակներից եմ ով ստեղծագործել և տեսել է Հայֆիլմի ոսկե դարաշրջանը։ Հայֆիլմի թալանը սկսվեց հենց այն ժամանակ, երբ Գևորգ Գևորգյանը դեռ տնօրեն էր։ Ես վերջիններից էի, որ գույքի հաշվարկի ժամանակ հայտնաբերեցի բազում անհետացած իրեր, կոստյումներ և ռեկվիզիտներ։

Կոչ եմ անում ձեզ անհապաղ վերանայել Հայֆիլմի ներկայիս հասարակության անհայտ կադրերը, և համագործակցել Հայֆիլմի վերածնունդ ազգային երիտասարդական նախաձեռնության հետ, որոնք արդեն երկու տարուց ավելի պատրաստ են քրտնաջան աշխատել, ստեղծել և մարդկանց միավորել հանուն Հայֆիլմի ազգային բրենդի վերականգնման համար։ Հայֆիլմը մեր պետականության հիմքերից և ազգի հիշողություններից մեկն է, որի վերածնումը կարող է անել միայն երիտասարդական Հայֆիլմի վերածնունդը։ Վստահեք երիտասարդներին հետո ամեն ինչ ավելի բարդ կարող է լինել պարոն Բաբայան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետո նրանց տեսակին գուցե փնտրենք և չգտնենք։ Իսկ մենք Հայֆիլմի հին բնակիչներս ովքեր սիրտ, հոգի, կյանք են դրել և պատմություն են ստեղծել հայ կինոյում, ամեն ինչով կօգնենք երիտասարդներին և դուք կհամոզվեք, որ երիտասարդությունն է մեր երկրի և’ հույսը և’ ապագան։

Հարգանքներով Հայֆիլմի հնաբնակ, բեմադրող նկարիչ, կինոնկարիչ Լիդա Գևորգյան

Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով