Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել. ոստիկանները նրան բերման են ենթարկել

Գեղանիստ համայնքի բնակիչ Ա. Ա.–ն Կառավարության շենքի առջև իր վրա բենզին է լցրել և փորձել է ինքնահրկիզվել:

Կառավարության շենքի մոտ գտնվող ոստիկանության աշխատակիցները նրան թույլ չեն տվել դա անել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն և այս պահին քննության է ենթարկվում:

«Թողեք, վերևից կանչեք թող իջնեն»,- բղավում էր քաղաքացին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով