Պատրաստվեք սիրելի հայրենակիցներ, առջևում հերթական սերիալն է, որի սցենարի հեղինակը Լևոն Տեր-Պետրոսյանն է, գործադիր-տնօրենն ու գլխավոր դերասանը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ ահա մասովկան ապաոհվելու է վարչական ռեսուրսն ու խաբված ժողովուրդը

Լևոնի սրբադասման և արյունոտ ձեռքերի լվացման հանդիսավոր արարողության շրջանակներում մարտի 1-ին նախատեսվում է երթ

Շատ էր խոսվում, որ Լևոնի հին կադրերն աստիճանաբար բարձր պաշտոններ են ստանում: Առավել նշանակալին Վլադիմիր Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում հայտնվել էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զուտ պաշտոնների նշանակումն այդքան կասկածելի չէր լինի, եթե մամուլում, հետզհետե, չհայտնվեին Արցախի թեմայով Տեր-Պետրոսյանի պարտվողական թեզերն ու կեղծ խաղասիրական կոչերը: Իհարկե, Իլհամ Ալիևն արդեն հասցրել է մեր խաղաղասիրական կոչերին սպառնալիքներով պատասխանել, բայց նույնիկ եթե դա էլ անտեսեք, ցանկացած գիտակից մարդ հասկանում է, թե ինչ է նշանակում ադրբեջանցիների հետ խաղաղության լեզվով խոսելը:

Այս ամենն էլ, որ մի կողմ դնենք, էլի հարցեր են առաջանում. ինչու՞ ԼՏՊ-ն սկսեց ակտիվ հանդիպումներ ունենալու դեսպանների հետ, ինչու՞ վարչապետի խորհրդականը խիստ նկատողություն ստացավ Փաշինյանի կողմից, երբ համարձակվել էր քննադատել Լևոն Տեր-Պետրոսյանին:

Այս ամենը չէր կարող վրիպել հանրության ուշադրությունից, և մարդիկ հենց այս փաստերի պատճառով են սկսել աստիճանաբար խոսել Փաշինյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ աշակերտոը լինելու մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեսնելով, որ իր տխրահռչակ կերպարով արդեն շատ է ասոցացվում Փաշինյանի հետ և գործնականում բացահայտում է, թե իրականում ում վաղեմի ծրագրերն են կյանքի կոչվում, խաղի մեջ արդեն անձամբ մտավ ինքը՝ ԼՏՊ-ն:

Նա իրեն բնորոշ խոհափիլիսոփայական ոճով մի հայտարարություն տարածեց, որտեղ կետ-կետ պաշտպանվում էր ու մարդկանց համոզում էր, որ ոչ մի կապ չունի Փաշինյանի քաղաքական գործունեության հետ: Ինչպես հասկանում եք, ծեր աղվեսն այնքան միամիտ չէ, որ հենց այնպես նման հայտարարություններ տարածի, պարզ է, որ առջևում իր նախագծած մարտի 1-ի երթն է տեղի ունենալու ու մարդիկ մեծ վերապահումներով կընկալեին, եթե հասկանային, թե ինչ է կատարվում:

Ամռանը Փաշինյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն արի ու տես, որ դեռևս շատ հարցեր են մնացել: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանն անցել է դատական գործընթացների միջով, Քոչարյանն այս պահին է անցնում, իսկ ահա սուրբ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսք չկա:

Մարդիկ նույնիսկ տեղյակ չեն, որ ոչ վաղ անցյալում՝ 2012 թվականին, ԼՏՊ-ն ՄԻԵԴ է դիմել այս գործով ու տոտալ պարտություն է կրել: Առաջիկայում Քոչարյանի դատը որևէ հանգուցալուծում պիտի ստանա, քաղաքական պատվերով կարված այս գործն այդպես էլ փաստացի չի ստացվում ավարտին հասցնել, իսկ եթե նույնիսկ զանգովի արդարադատությունը բրուտալ միջամտություններով ԼՏՊ-ի երազելի որոշումը կայացնի, գործը հասնելու է ՄԻԵԴ:

Իսկ Լևոն ու Նիկոլը քաջ գիտակցում են, որ ՄԻԵԴ-ում իրենց զանգովի արդարադատությունն անհասանելի է ու ՀՀ-ն խայտառակ է լինելու ամենաբարձր մակարդակով:

Ահա սա է պատճառը, որ Փաշինյանն այս տարի հատուկ բեմականացումներ է պատրաստում մարտի 1-ին, ցանկանում է հուզիչ ու բորբոքիչ ելույթներով գրգռել ժողովրդի ուշադրությունն, ամեն բան անել, որպեսզի ոչ ոքի մոտ հարց չառաջանա. Բա Լևո՞նը, այդ սուրբ էակը միթե որևէ կապ չունի այս ամենի հետ:

Պատրաստվեք սիրելի հայրենակիցներ, առջևում հերթական սերիալն է, որի սցենարի հեղինակը Լևոն Տեր-Պետրոսյանն է, գործադիր-տնօրենն ու գլխավոր դերասանը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ ահա մասովկան ապաոհվելու է վարչական ռեսուրսն ու խաբված ժողովուրդը:

Ֆեյսբուք՝ Իրարանցում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով