Իսկ ինչու՞ ՀՀ-ում բնակվող քաղաքական գործիչը, ՀՀ քաղաքացին չի կարող առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու

Իսկ ինչու՞ ՀՀ-ում բնակվող քաղաքական գործիչը, ՀՀ քաղաքացին չի կարող առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու, ինչպես դա անում են Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիները, այն դեպքում, երբ անձնագիրը նույնն է՝ Հայաստանի Հանրապետության: Հավելեմ նաև, որ դեռ ուժը կորցրած չի ճանաչվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի 1989թ. ընդունված համատեղ որոշումը, որի հիմա վրա էլ 1998թ. ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց ՀՀ նախագահի ընտրություններին և արդյունքում ընտրվեց ՀՀ 2-րդ նախագահ:

Այս նույն սկզբունքով առաջարկում եմ Ռեֆորմիստների կուսակցությանը քննարկել առաջիկա ընտրություններին մեր կուսակցության նախագահ Վահան Բաբայանի առաջադրման հարցը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում: Որքան ես գիտեմ՝ Վահան Բաբայանի նախնիները գալիս են Արցախից, 2012-2017թթ. Վահան Բաբայանը հանդիսացել է ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ բարեկամական խմբի ակտիվ անդամ, ԵԽԽՎ հեղինակավոր կառույցում պարբերաբար հանդես է եկել Արցախի վերաբերյալ հարցադրումներով և առաջարկներով, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր միջազգային հարթակներում պարբերաբար բարձրացրել է ԼՂՀ խնդրի արդարացի լուծման անհրաժեշտության հարցը, և մի շարք այլ բաներ, որոնք, կարծում եմ, ճիշտ կլինի, որ ինքը թվարկի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կից լուսանկարը արված է Արցախի խորհրդարանում 2015թ.

Ռեֆորմիստների կուսակցության  փոխնախագահ՝Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով