Իսկապես, ձախողվելուց ու իրենց թքած ունենալուց հետո` ժողովուրդը գլուխը տալու է պատին ու փոշմանի իր հեղափոխության համար

Հանրությունը ֆիկսվեց Նիկոլ Փաշինյանի գնած մեկ գրքի վերնագրի վրա, մինչդեռ ընտրված գրքերն ու այն հրապարակելու միտքը բավական խորքային է: Մարդն, ըստ էության, գործողությունների ճանապարհային քարտեզն է ցույց տվել:

Այսպիսով` առաջին գրքի վերնագիրն է` «Ինչու են ձախողվում պետությունները», փաստացի այսօր, այն ինչ տեսնում ենք վառ օրինակն է, թե ինչու եւ ինչպես են ձախողվում: Երկրորդ գրքի վերնագիրն է` «Թքած ունենալու նուրբ արվեստը»: Այո, իրոք, այս իշխանությունը թքած ունի, եթե ձախողվեն: Երրորդ գիրքը` «Չինական պատն է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկապես, ձախողվելուց ու իրենց թքած ունենալուց հետո` ժողովուրդը գլուխը տալու է պատին ու փոշմանի իր հեղափոխության համար: Չորրորդ գիրքը` ժողովրդի ցասումից հետո` կատարվելիք գործողություններն են` «Թռչող տունը»: Եվ, իրոք, լավագույն ելքն այդ իրավիճակում տնով թռնելն է երկրից: Իսկ վերջում ինչի՞ առաջ ենք կանգնելու, ակնհայտ է` «Կույր կետրադրության», որովհետեւ ժողովուրդը բոլոր ժամանակներում չի դադարելու կույր լինել եւ չտեսնել այն, ինչն ակնհայտ է:

Հրանտ Սարաֆյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով